close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԱԾ-ն որոշում է կայացրել «անպիտան հրթիռների» քրգործով. ուշագրավ զարգացումներ ու կալանավորումներ դեռ կլինեն․ «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

26 Հունվարի 2022, 09:10
 ԱԱԾ-ն որոշում է կայացրել «անպիտան հրթիռների» քրգործով. ուշագրավ զարգացումներ ու կալանավորումներ դեռ կլինեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկություններով՝ անպիտան հրթիռներ գնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով ուշագրավ զարգացումներ են սպասվում: Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով եւ այն ուղարկել է դատարան։

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն որոշել է վերոնշյալ պաշտոնատար անձանց մասով գործն անջատել եւ դատարան ուղարկել, իսկ, ահա, բուն զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը ԱԱԾ-ում շարունակվում է։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica