close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երեւանի ընտրություններին են սկսել պատրաստվել. Հրաչյա Սարգսյանը դիմադրում է Ավինյանին․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

26 Հունվարի 2022, 08:44
 Երեւանի ընտրություններին են սկսել պատրաստվել. Հրաչյա Սարգսյանը դիմադրում է Ավինյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի պաշտոնից Հայկ Մարությանին հեռացնելուց հետո այդ պաշտոնի գլխավոր հավակնորդ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առջեւ կանաչ լույս են վառել՝ կադրային քաղաքականությամբ եւ այլ քայլերով նախապատրաստվելու Երեւանի ավագանու ընտրություններին, որոնք, դեռ պարզ չէ՝ կլինեն հերթակա՞ն, թե՞ արտահերթ։

Իշխանությունը հասկանում է, որ Երեւանում հաղթելու համար շատ ջանքեր կպահանջվեն, ուստի պետք է այսօրվանից սկսել պատրաստվել դրան։ Ավինյանին, ըստ այդմ, քարտ բլանշ են տվել՝ նշանակումներ անել, ոմանց աջակցել, ոմանց ընդառաջել եւ պայմանավորվածություններ ձեռք բերել, որ ընտրությունների ժամանակ ձայներ բերեն ՔՊ-ին։ Սակայն պարզվել է, որ առաջին հայացքից մեղմ ու կառավարելի Հրաչյա Սարգսյանը, որին քաղաքապետ դարձրին՝ Մարությանից ազատվելու համար, այդքան էլ հեշտ չի տեղավորվում այս ծրագրի շրջանակներում։ Նա սկսել է հակադրվել Ավինյանին, բոյկոտել նրա ուղարկած կադրերին եւ որոշ հարցերում ընդդիմանալ։

ՔՊ-ական շրջանակներում կա նաեւ կարծիք, որ սա կարող է հենց Նիկոլ Փաշինյանի մարտավարությունը լինել՝ մի կողմից Ավինյանին հրահանգել քայլեր անել եւ վերահսկել Երեւանը, մյուս կողմից՝ Հրաչյա Սարգսյանին ներշնչել, որ ինքն է միակ որոշողը։

«Բաժանիր, որ տիրես» սկզբունքն աշխատող սկզբունք է։ Մեզ պատմեցին, որ Սարգսյանը Ավինյանի ներկայացրած կադրերից մի քանիսին մերժել է՝ նշելով, որ թեկնածուները չեն հա

 մապատասխանում պաշտոնի պահանջներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica