close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր հաղորդման նպատակը պարզելն է՝ մեր պարտության հարցում կա՞ն պետական դավաճաններ․ Հակոբ Մարտիրոսյան

Քաղաքական

25 Հունվարի 2022, 18:13
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր հաղորդման նպատակը պարզելն է՝ մեր պարտության հարցում կա՞ն պետական դավաճաններ․ Հակոբ Մարտիրոսյան

Մեր հաղորդումը մի նպատակ է հետապնդում՝ պարզել 44-օրյա պատերազմում մեր զավակների մահվան հարցում կա՞ն մեղավորներ, մեր պարտության հարցում կա՞ն պետական դավաճաններ, թե՞ չէ՝ ըստ Yerkir.am-ի ասաց փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, որտեղ քննվում էր նրա և ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հայցն ընդդեմ Գլխավոր դատախազության անգործության՝ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության առերևույթ հանցագործության հատկանիշներով, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով գործ չհարուցելու համար։

«Այս պահանջը այնքան հասկանալի է, որ ցանկացած մարդու համար այն ընկալելի է, պետք է ընդամենը ունենալ մի փոքր ազգային շահագրգռվածություն այս կապակցությամբ։  Դատախազությունը գտնվում է, որ մեր հաղորդման մեջ առերևույթ դավաճանության հատկանիշներ և լիազորությունների անցում առկա է․ եթե առկա է, ուրեմն ի՞նչն է խանգարում, որ առանձին գործի վարույթում քննեն»,-ասաց Հակոբ Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում քննվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Գլխավոր դատախազության անգործության, որը քրեական գործ չի հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պետական դավաճանության առերևույթ հանցագործության հատկանիշներով, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով: Դատախազությունը ներկայացված հաղորդումը երկու մասի է բաժանել՝ ուղարկելով ԱԱԾ և ՀՔԾ, ինչով, ըստ դիմումատուների, ոչ միայն հաղորդման էությունն է խաթարել, այլև արհամարհել է այդ հաղորդումը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica