Ֆրանսիայի խորհրդարանը բարձրացրել է ՆԱՏՕ-ից երկրի դուրս գալու հարցը
Աշխարհ

Ֆրանսիայի խորհրդարանը բարձրացրել է ՆԱՏՕ-ից երկրի դուրս գալու հարցը։ Նման առաջարկով Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանին է դիմել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Միշել Լարիվը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն պետք է լուծարվեր սառը պատերազմի ավարտից հետո։ Փոխարենը, դաշինքը շարունակել է ընդլայնվել վերջին 30 տարիների ընթացքում:
«Ֆրանսիան ամենևին շահագրգռված չէ միանալ Չինաստանի և Ռուսաստանի դեմ ուղղված ռազմատենչ բլոկին»,- նշել է Լարիվը։