close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուկրաինացի գեներալը նշել է Ռուսաստանի «ներխուժման ամսաթիվը»

Աշխարհ

25 Հունվարի 2022, 17:12
 Ուկրաինացի գեներալը նշել է Ռուսաստանի «ներխուժման ամսաթիվը»

Դոնբասում Ուկրաինայի միացյալ ուժերի օպերացիայի հրամանատար Ալեքսանդր Պավլյուկը հայտարարել է երկիր Ռուսաստանի ենթադրյալ ներխուժման ամսաթիվը։ Նրա խոսքով՝ «հարձակումը» պետք է տեղի ունենա 2022 թվականի փետրվարի 20-ին։ Այս մասին հայտնում է The Times-ը։

«Տարբեր սցենարների թվում փետրվարի 20-ը նշվում է որպես ներխուժման պոտենցիալ մեկնարկի ամսաթիվ. դա այն ամսաթիվն է, երբ ավարտվում են Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը, և  69-ամյա նախագահ Պուտինը, որը ցանկանում է սիրաշահել չինացիներին, կարող է չցանկանալ արատավորել այդ իրադարձությունը (առանց այդ էլ Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը բոյկոտվել են արևմտյան մի շարք երկրների կողմից` խմբ.): Դա նաև նշանավորում է Ուկրաինայի հետ սահմանին ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունների ավարտը»,- ասել է Պավլյուկը The Times-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ռուսական հարձակումը կսկսվի հարավ-արևելքից։ Այս ընտրությունը պայմանավորված կլինի նրանով, որ այնտեղ է կենտրոնացված երկրի պաշտպանական ձեռնարկությունների զգալի մասը։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica