close
Եղանակը Երևանում
17 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչով է զբաղվելու Արման Թաթոյանը՝ պաշտոնը թողնելուց հետո. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

25 Հունվարի 2022, 08:27
  Ինչով է զբաղվելու Արման Թաթոյանը՝ պաշտոնը թողնելուց հետո. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում 68 կողմ ձայնով Մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց Քրիստինե Գրիգորյանը: Այս ֆոնին զուգահեռ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Մարդու իրավունքների ներկայիս պաշտպան Արման Թաթոյանից պարզել, թե նա պաշտոնավարման ավարտից հետո ինչով է զբաղվելու: Բանն այն է, որ, մեր տեղեկությունների համաձայն, նա պատրաստվում է առաջիկայում նշանակվել Ամերիկյան համալսարանի դեկանի պաշտոնում:  Եվ մեկնաբանության համար մենք դիմեցինք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից հայտնեցին. «Այս պահին նման հարց չկա»:

Հավելենք, որ գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին։ Նա մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնել էր 2016 թվականի փետրվարի 23-ին։ Ըստ օրենքի՝ նոր պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում երդման արարողությունից հետո՝ նախորդ ՄԻՊ-ի պաշտոնավարման ժամկետի ավարտման հաջորդ օրը: Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր առաջադրել:

Իշխանականները համարում են, որ Գրիգորյանը պրոֆեսիոնալ է եւ համապատասխանում է այդ պաշտոնին, սակայն ընդգծենք՝ նա ընտրվեց միայն իշխանական պատգամավորների ձայների շնորհիվ, ընդդիմությունը չքվեարկեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


«Արծվաշեն» խայծի մասին
16 Մայիսի 2022, 23:12 «Արծվաշեն» խայծի մասին

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica