close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարդենիկի Կարմիր Կող Ավետարանը

Հասարակություն

24 Հունվարի 2022, 23:10
 Վարդենիկի Կարմիր Կող Ավետարանը

19-րդ դարի առաջին քառորդին Ալաշկերտից Վարդենիկ տեղափոխված Թովմասյանների գերդատանը, որը գյուղում ներկայումս հայտնի է Թումոյի Թորգոմի գերդաստան, իր հետ Վարդենիկ բերեց «Կարմիր Կող Ավետարան» կոչվող սուրբ գիրքը:

Այստեղ նրանք կառուցեցին իրենց պապաենական տունը, որն իրենից ներկայացնում է և' թոնրատուն և ավանդական պապենական օջախ, և' իր հրաշագործություններով հայտնի սրբավայր:

Կարմիր Կող Ավետարանի անվան հետ են կապվում մի քանի հիվանդությունների բուժումը: Մասնավորապես հաճախակի կրկնվող գլխացավեր ունեցող անձիք այցելում են Թովմասյանների տուն, սրբադասված թոնրատան շեմքի մոտ ծնկի գալիս գլուխը դնում շեման վրա, որտեղից աղոթք են հղում առ աստված, որից հետո շփվում են ավետարանի հետ և ժամանակի ընթացքում հավատքի ուժով նրանաց խնդիրները վերանում էր:

Տարիներ առաջ Ռուսաստանի դաշնությունում ապրող մի հայ ընտանիք, որի անդամներից մեկը պարբերաբար կրկնվող գլխացավեր է ունեցել այցի է եկել այս մատուռ: Հետաքրքրքկանն այն է, որ այդ ընտանիը երբեք ոչ տեսել, ոչ էլ լսած է եղել Կարմիր Կող Ավետարանի մասին, նրանք հավատացել են իենց տեսած երազին, և դրա նշանով եկել են Վարդենիկ ու գտել սրբավայրը:

Ներկա պահին, սակայն, տունը, որտեղ պահվում է Կարմիր Կող ավետարանը, գտնվում է անմխիթար վիճակում, իսկ գիրքը խոնավությունից քայքայվում է: Սակայն այս ամենը չի խանգարում, որ այն լինի ուխտատեղի վարդենիկցիների և հարակից բնակավայրերի բնակիչների համար:

Տարածաշրջանում այս մատուռի անունը ասոցացվում է մաշկային զանազան հիվանդությունների բուժման, հոգեկան շեղում ունեցողների վիճակի թեթևացման հետ: Ավետարանը օգնում է նաև այն կանանց, որոնք խնդիրներ են ունենում մայրանալու հետ կապված, տան տիկնոջ հավաստմամբ այդ կնոջ գոտին երեք օր ավետարանի տակ պահելուց հետո այն տալիս է իր դրական արդյունքները:

Այս մատուռը բացառիկ դրական ազդեցություն է ունենում նաև այն փոքրիկների վրա, ովքեր վաղ տարիքում դժվարանում են խոսել:

Հանդիսանալով հին պապենական օջախ, այս մատուռում առ այսօր պահպանվել է հին թոնրատան հազարաշերտ տանիքը: 

Մհեր Համբարձումյան

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica