close
Եղանակը Երևանում
20 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սայաթ Շիրինյանին պարզապես առևանգել են․ Վահե Եփրիկյան

Հասարակություն

24 Հունվարի 2022, 19:03
 Սայաթ Շիրինյանին պարզապես առևանգել են․ Վահե Եփրիկյան

Եթե ոչ ծանուցագիր են ուղարկել, ոչ հրավիրել են, այլ բերման ենթարկելու պայմանների կոպտագույն խախտմամբ դիմակավորված անձինք Саят Ширинянին տարել են անհայտ ուղղությամբ, փաստորեն ստացվում է` նրան պարզապես առևանգել են։ Նման իրավիճակներում ՄԻՊ ֊ի գրասենյակն անպահապաղ միջոցներ էր ձեռք առնում բերվածի գտնվելու վայրը պարզելու, վերջինիս անհապաղ իրավաբանական օգնություն տրամադրելու ու փաստաբանի աշխատանքներն իրավապահ կողմից չխոչընդոտվելու նպատակով։

Կցանկանայի այսօր ԱԺ ֊ում «Հայաստանում քաղբանտարկյալներ չկան» ճամարտակող երևույթի գնահատականը լսել «Հայաստան» դաշինքի անդամի նկատմամբ իրականացվողի վերաբերյալ ու մասնավորապես կցանկանայի լսել հետևյալ հարցի պատասխանը` մի՞թե սա քաղաքական հետապնդում չէ, եթե նույնական այլ իրադրությունում անձին օրենքով սահմանված պատշաճ կարգով ծանուցում են` նշելով` երբ, որ գործով, ինչ գործողության համար և ինչ դատավարական կարգավիճակով է կանչվում ու նոր միայն համապատասխան հիքմերի առկայության պայմաններում բերման են ենթարկում, իսկ Սայաթ Շիրինյանի դեպքում մինչ այժմ հայտնի չէ վերջինիս նույնիսկ գտնվելու վայրը, բերման ենթարկող անձանց ով լինելը, բերման ենթարկելու հիմքերը, ավելին` նա նաև ըստ էության զրկված է մեկ զանգ կատարելու իրավունքից, այլապես իր գտնվելու վայրի ու իր հետ կատարվող գործողությունների մասին կտեղեկացներ փաստաբանին։

Իրավաբառդակը շարունակվում է։

Վահե Եփրիկյան

Փաստաբան

Նիկոլի իջեցրած նշաձողը
19 Մայիսի 2022, 23:28 Նիկոլի իջեցրած նշաձողը

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica