close
Եղանակը Երևանում
20 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավստրիան խոստովանում է, որ Եվրոպան կախված է ռուսական գազից

Աշխարհ

24 Հունվարի 2022, 16:00
 Ավստրիան խոստովանում է, որ Եվրոպան կախված է ռուսական գազից

Ավստրիայի ԱԳ նախարարը խոստովանել է, որ Եվրոպան կախված է ռուսական գազից, և զգուշացրել է, որ Մոսկվայի դեմ որևէ պատժամիջոցներ կիրառելիս, հատկապես՝ «Հյուսիսային հոսք 2» գազային նախագծի դեմ, պետք է մտածել հետևանքների մասին։

«Մենք Եվրոպայում որոշ չափով կախված ենք Ռուսաստանի էներգետիկ մատակարարումներից: Մենք չենք կարող դա փոխել մեկ գիշերում, եթե ցանկանում ենք ջերմություն և էլեկտրաէներգիա ստանալ»,- ասել է Ալեքսանդր Շալենբերգը ավստրիական Die Presse թերթին տված հարցազրույցում:

Բացի դրանից՝ Ավստրիայի արտգործնախարարն ասել է, որ անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի որոշ դիրքորոշումներ անընդունելի են, օրինակ՝ Ուկրաինային ՆԱՏՕ չընդունելու պահանջը կամ այն երկրներից զորքերը դուրս բերելու առաջարկը , որոնք արդեն միացել են դաշինքին (1997 թ. ի վեր)։ «Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ հավասար երկխոսության»,- ասել է նա։

Շալենբերգը հավելել է. «Սակայն Ուկրաինա ներխուժելու դեպքում Պուտինին սպառնում են լայնածավալ տնտեսական պատժամիջոցներ։ Էսկալացիայի դեպքում կլինի շատ հստակ, միանշանակ և արագ պատասխան»։

Նա նաև նշել է, որ ԵՄ պատժամիջոցները չպետք է ազդեն «Հյուսիսային հոսք-2» գազատարի վրա, որը ֆինանսավորում է ավստրիական OMV ընկերությունը։

Վերջին շաբաթներին Ռուսաստանի և Արևմուտքի, հատկապես՝ ԱՄՆ-ի միջև լարվածությունը սրվել է։ Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ի՝ նրա դաշնակիցները և Ուկրաինայի արևմտամետ կառավարությունը Ռուսաստանին մեղադրում են Ուկրաինա ներխուժում նախապատրաստելու մեջ։ Ռուսաստանը հերքում է Արևմուտքի մեղադրանքներ՝ նշելով, որ լարվածությունը միտումնավոր է սրվում։


Նիկոլի իջեցրած նշաձողը
19 Մայիսի 2022, 23:28 Նիկոլի իջեցրած նշաձողը

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica