Իրանցի նախարարը կայցելի Արցախի օկուպացված տարածքներ
Տարածաշրջան

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին այսօր կժամանի Ադրբեջան. հայտնում է Tasnim-ը։
Այցի շրջանակներում Իրանի գերատեսչության ղեկավարը մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի պաշտոնյաների հետ։ Օրակարգում տարանցման ոլորտում փոխադարձ համագործակցության և երկու երկրների միջև համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման քննարկումն է։
Նախարար Ղասեմին նախատեսում է նաև այցելել Ադրբեջանի կողմից օկուպացված՝ Արցախի տարածքներ, ինչպես նաև ծանոթանալ Աստարաչայ գետի վրա ճանապարհային կամրջի շինարարական աշխատանքներին։
Հիշեցնենք, որ Արցախ ցանկացած օտարերկրյա պաշտոնյայի այցելության ժամանակ Ադրբեջանը վայնասուն էր բարձրացնում` որոշներին էլ հայտարարելով «պերսոնա նոն գրատա» իր երկրում: