close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գերմանիան արգելափակել է իր արտադրության զենքի արտահանումը Ուկրաինա

Աշխարհ

24 Հունվարի 2022, 12:34
 Գերմանիան արգելափակել է իր արտադրության զենքի արտահանումը Ուկրաինա

Գերմանիան Էստոնիայից Ուկրաինա իր զենքի արտահանման թույլտվություն չի տվել։ Տալլինը շարունակում է ձգտել Կիևին գերմանական արտադրության հրետանի փոխանցել:

«Զենքի արտահանումը կարգավորող սկզբունքը միշտ նույնն է՝ անկախ այն բանից՝ դրանք ուղղակիորեն գալիս են Գերմանիայից, թե երրորդ երկրներից, և այս փուլում որևէ թույլտվություն չի տրվել», - The Wall Street Journal-ին (WSJ) ասել է Գերմանիայի կառավարության խոսնակը:

Էստոնիայի պաշտպանության նախարարի խորհրդական Քրիստո Անն Վագան հույս ունի, որ Տալլինը թույլտվություն կստանա։ Նրա խոսքով՝ Էստոնիան ցանկանում է օգնել Ուկրաինային։

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարն, իր հերթին, կարծում է, որ գերմանական կողմի վերջին հայտարարությունները «չեն համապատասխանում հարաբերությունների մակարդակին և անվտանգության ներկա իրավիճակին»։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica