close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կապանը դառնում է սահման. ինչի՞ կամ ու՞մ համար է զորքերի հայելային հետքաշումը

Հասարակություն

23 Հունվարի 2022, 12:57
 Կապանը դառնում է սահման. ինչի՞ կամ ու՞մ համար է զորքերի հայելային հետքաշումը

Հայտարարությունները, որոնք այսօր արվում են  իշխանությունների կողմից, անվտանգային համակարգի պատկերացումներից զուրկ հայտարարություններ են. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը` անդրադառնալով պաշտոնական Երևանի՝ Ռուսաստանի միջոցով Ադրբեջանին առաջարկությունների փաթեթ  փոխանցելու փաստին։

Հիշեցնենք, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այդ փաթեթի բովանդակությանը՝ ասաց, որ այն վերաբերում է հայելային կարգով զորքերի հետքաշմանը և սահմանի երկայնքով սահմանապահ զորքերի տեղակայմանը՝ հաշվի առնելով ԽՍՀՄ տարիներին գոյություն ունեցող քարտեզները:

Ըստ փորձագետի` հայելային կարգով զորքերի հետքաշում ձևակերպումն իր մեջ վտանգներ է պարունակում։

«Այն ենթադրում է` տարածքները, որոնք  ադրբեջանցիներն օկուպացրել են,  հայելային կարգով զորքերի հետքաշման պարագայում հայտնվելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Փոխարենը՝ հայկական դիրքերը հասնելու են Գորիս ու Կապան: Ստացվում է՝ Կապան քաղաքը դառնում է սահման։ Այդպիսի հայտարարությունները սպառնալիք են ոչ միայն տեղի բնակչության համար, այլև դրանց միջոցով Հայաստանի սուվերենությունն է  հարցականի տակ դրվում»,-ասաց փորձագետը։

Գառնիկ Դավթյանի կարծիքով` այդպիսի հայտարարություն անելու համար պետք է պատկերացում ունենալ չեզոք գոտու մասին։

«Այնպես է ստացվում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չեզոք գոտին ՀՀ սուվերեն տարածքի հաշվին է արվում։ Կարող էին այդ նույն հայելային կարգով զորքերի հետքաշումը պնդել, որ դա պետք է լինի, օրինակ, Քարվաճառի տարածքի հաշվին»,- ասաց փորձագետը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պատրաստ է սկսել առանց նախապայմանների։ Փորձագետը հայտարարությունը մեկնաբանում է այսպես. փաստորեն, հայկական կողմը համակերպվել է այն մտքի հետ, ըստ որի՝ ադրբեջանական կողմը օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքներ։ Ըստ էության, հայկական կողմն իր տարածքները զիջում է Ադրբեջանին։

Գառնիկ Դավթյանը նկատում է, որ իշխանությունն այդպիսի քայլերի գնում է մեկ նպատակով` իր աթոռը պահպանելու համար, այլն էլ` պետականության հաշվին։

«Մենք լավ գիտենք, որ Ն.Փաշինյանն այլևս մեծ աջակցություն չունի Հայաստանի ներսում և իր հույսը դնում է արտաքին աշխարհի լիդերների և, ինչու չէ, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու վրա։ Նա նաև քաղաքական առուծախի հաշվին  փորձում է պահպանել իր աթոռը։ Փաշինյանի նպատակն է ծառայել ադրբեջանական քաղաքական շահին` զիջելով հայկական տարածքներ։ Հետո ասել` փաստի առջև ենք կանգնել, ի՞նչ եք ուզում՝ պատերա՞զմ, թե՞ խաղաղություն»,-ասաց բանախոսը։

Ադրբեջանն անցել է թաքնված սպառնալիքի լեզու բանեցնելուն: Օրինակ՝ Հայաստանը պետք է դասեր քաղի, հայերը պետք է հասկանան, որ սա եզակի հնարավորություն է, և այլն։ Գ. Դավթյանն այսպես է մեկնաբանում այս սպառնալիքը. Ադրբեջանում հասարակությունն  սկսել է խոսել, որ եթե Ալիևը «ազատագրել է» Արցախն ամբողջապես, ապա ինչու՞ են  Արցախում տեղակայվել ռուս խաղաղապահները, այլ ոչ` ադրբեջանական զինված ուժերը։

«Ալիևը լավ է գիտակցում, որ այդ քաղաքական գործընթացներն իր օգտին չեն ծառայում։ Ալիևը փորձում է շանտաժի լեզվով հայերին ստիպել գնալ խաղաղության։ Սա հնարավորություն կտա Ալիևին արտաքին աշխարհին ցույց տալ, որ մենք չենք պարտադրում, այլ հայերն են մեզ հետ ուզում խաղաղ ապրել։ Եվ երկրորդ` Ալիևը իր ասուլիսում ասաց, որ Հայաստանում կան ռևանշիստական ուժեր, և Ալիևը փորձում է չեզոքացնել այդ ուժերին։ Իսկ այդ ուժերին չեզոքացնելու միջոցն է` ստիպել հայերին, որպեսզի նրանք գնան խաղաղության պայմանագրի կնքմանը»,- եզրափակեց  բանախոսը։ 

                                                                        Լենա Կարապետյան

 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica