close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի պետնախարարն ընդունել է «Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային կենտրոն-հիմնադրամի պատվիրակությանը

Հասարակություն

22 Հունվարի 2022, 14:44
 Արցախի պետնախարարն ընդունել է «Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային կենտրոն-հիմնադրամի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 21-ին ընդունել է «Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային կենտրոն-հիմնադրամի պատվիրակությանը՝ Աբրահամ Գասպարյանի գլխավորությամբ:

 
 

Պետական նախարարը ողջունել է կենտրոնի կողմից Արցախում իրականացվող ծրագրերը և կարևորել հատկապես երկարաժամկետ ու ինստիտուցիոնալ զարգացմանը միտված ծրագրերի շարունակականությունը:

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը ներկայացրել է իրականացված ծրագրերն ու խոսել հետագա նախաձեռնությունների մասին, որոնք նպատակ ունեն ծառայել Արցախի զարգացմանը՝ մտավոր ներուժի համախմբմամբ ու զարգացմամբ, տնտեսական կյանքի աշխուժացմամբ և այլ ուղղություններով:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Արցախի կառավարության և «Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային կենտրոն/հիմնադրամի միջև համագործակցության շուրջ: Նախանշվել են որոշ նոր ծրագրեր, որոնք նպատակաուղղված են և՛ պատերազմի հետևանքների վերացմանը, և՛ ռազմավարական ծրագրերի իրականացմանը:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica