close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կիրառվել են օրենքով չնախատեսված մեխանիկական միջոցներ․ Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների նկատմամբ կատարվել է սառը ջրով թրջված սավանով փաթաթում. ՄԻՊ

Հասարակություն

22 Հունվարի 2022, 13:41
 Կիրառվել են օրենքով չնախատեսված մեխանիկական միջոցներ․ Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների նկատմամբ կատարվել է սառը ջրով թրջված սավանով փաթաթում. ՄԻՊ

Հոգեբուժական հաստատություններում խիստ մտահոգիչ են սննդից հրաժարված անձանց նկատմամբ բժշկական մոտեցումները և միջամտությունները, որոնք հանգեցնում են անմարդակին վերաբերմունքի, մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով հոգեբուժարաններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ արտահերթ զեկույցը։

 

«Հաստատություններում բժշկական անձնակազմերը հոգեկան առողջության խնդիր ունեցողների նկատմամբ արհեստական սնուցում սկսելուց առաջ նրանց կարծիքը չեն հարցնում, չեն գնահատվում անձի մտավոր կարողությունները։ Կա դեպք, երբ սննդից հրաժարված անձի նկատմամբ ամենօրյա ռեժիմով կիրառվել է հարկադիր կերակրում՝ զոնդի միջոցով։ Միջամտությունն իրականցվել է առանց հիմնավոր պատճառների», - ասաց Արման Թաթոյանը։

 
 

Նրա խոսքով՝ մեծ խնդիրներ կան ֆիզիկական զսպման միջոցների հարցում։

«Դրանք ներգործության միջոցներն են։ Գործնականում արձանագրել ենք դեպքեր, երբ տարբեր հոգեբուժարաններում օգտագործվել են օրենքով չնախատեսված մեխանիկական միջոցներ։ Սևանի հոգեկան առողջության կենտրոնում կիրառվել է «չոր փաթաթում» և «թաց փաթաթում»։ Սա իրենից ներկայացնում է սառը ջրով թրջված սավանով փաթաթում, նման պրակտիկան խիստ անթույլատրելի է։ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում նույնպես կիրառվում են սավանի կտորներ, որոնք դժվարությամբ են արձակվում», - հայտարարեց Թաթոյանը։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica