close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թանկ սերմացուն և դառն իրականությունը․ «Փաստ»

Մամուլի տեսություն

22 Հունվարի 2022, 08:57
 Թանկ սերմացուն և դառն իրականությունը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, գարնանացանի շեմին բավականին լուրջ խնդիրներ կան գյուղատնտեսության ոլորտում՝ հատկապես սերմացուների ձեռքբերման հարցի հետ կապված։ Բանն այն է, որ այս օրերին շուկայում առկա սերմացուն՝ հիմնականում հացահատիկը և կարտոֆիլը, բավականին բարձր գին ունեն և ուղղակի հասու չեն գյուղատնտեսությամբ իրենց հանապազօրյա հացը վաստակող մեր հայրենակիցներից շատերի համար։

Մասնագետների դիտարկմամբ, բավականին հողատարածքների ճակատագիրն անորոշ է, քանի որ մարդիկ ի վիճակի չեն լինելու ցանք կատարել։ Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ գյուղատնտեսության նախարարություն չկա, ոլորտով զբաղվող էկոնոմիկայի նախարարությունը «շուլուխ» անելով է զբաղված, իսկ գյուղացին փաստացի կանգնած է լուրջ փաստի առաջ։ Եվ ոչ միայն սերմացուի հարցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica