close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վանաձոր համայնքի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել

Հասարակություն

21 Հունվարի 2022, 21:04
 Վանաձոր համայնքի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել

Վանաձոր համայնքի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել՝ Վարչական դատարանում ավագանու շահերը ներկայացնելու համար լիազոր ներկայացուցիչ ընտրելու օրակարգով. այս մասին հաղորդագրություն է տարածել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը.

«Վանաձոր համայնքի ավագանին, հիմք ընդունելով «Տեղական ինքանկառավարման մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածը, համաձայն որի՝ ավագանու արտահերթ նիստ գումարում է նաև ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, ավագանու արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում, հանդես է եկել 2022 թվականի հունվարի 24-ին, ժամը 11.00-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում ավագանու արտահերթ նիստ գումարելու նախձեռնությամբ։

Նկատի ունենալով, որ՝

- ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ/13416/05/21 վարչական գործով Վանաձոր համայնքի ավագանին համարվում է պատասխանող և նույն գործով ՀՀ վարչական դատարանի որոշման ու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի հիմքով կրում է հայցադիմումի պատասխան ներկայացնելու պարտականություն, ինչը մինչև օրս կատարված չէ,

- նշված վարչական գործով լիազորված անձ չունենալու պատճառով Վանաձոր համայնքի ավագանին չի կարողանում օգտվել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով, 63-րդ հոդվածով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներից, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-ր հոդվածով նախատեսված կողմի իրավունքներից և պարտականություններից, Վանաձոր համայնքի ավագանին արտահերթ նիստ է հրավիրում հետևյալ օրակարգով․

1․ ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ/13416/05/21 վարչական գործով պատասխանող Վանաձոր համայնքի ավագանու շահերը ներկայացնելու համար Վանաձոր համայնքի ավագանու ներկայացուցչի լիազորում:

Նշենք, որ Վանաձոր համայնքի ավագանին թիվ ՎԴ/13416/05/21 վարչական գործով զրկված է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով, 63-րդ հոդվածով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներից՝ նշված վարչական գործով Վանաձոր համայնքի ավագանու ներկայացուցիչ չունենալու պատճառով։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ14316/05/21 վարչական գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին 24.12.2021թվականի որոշմամբ արգելված չէ պատասխանողի ներկայացուցիչ լիազորելու հարցով ավագանու նիստի կազմակերպումը և անցկացումը»։

Դեռ դեկտեմբերին 24-ին նախատեսված Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի օրակարգային հարցերից էր համայնքի ղեկավարի ընտրությունը, չկայացավ, քանի որ դատարանն արգելել էր Վանաձորի համայնքապետ ընտրելու հարցով ավագանու նիստ հրավիրել:

Նշենք, որ դեկտեմբերի 5–ին Վանաձորի ավագանու ՏԻՄ ընտրություններում 10 քաղաքական ուժից անցողիկ շեմը հաղթահարել էր 5–ը։ Առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը»՝ 15 մանդատ, երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ 9 մանդատ, երրորդում` «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը՝ 5 մանդատ, իսկ չորրորդ եւ հինգերրորդ տեղերը զբաղեցնում են «Հայրենիք»  եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները 2-ական մանդատով:

Դեկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններում առաջատար դաշինքի ղեկավար, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ ձերբակալվել։ Մամիկոն Ասլանյանը մեղադրանքը չի ընդունում, ըստ նրա պաշտպանի՝ Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է  իրականացվում։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica