close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անհետ կորածների հարազատները հանդիպել են ռուս խաղաղապահների հրամանատարի տեղակալի հետ

Հասարակություն

21 Հունվարի 2022, 18:08
 Անհետ կորածների հարազատները հանդիպել են ռուս խաղաղապահների հրամանատարի տեղակալի հետ

«Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության գրասենյակում այսօր տեղի է ունեցել անհետ կորած զինծառայողների հարազատների հանդիպումը ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարի տեղակալ գնդապետ Գորբունովի հետ: Տեղեկությունը հայտնում է «Արցախպրեսը»։

«Քննարկել ենք 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ճակատագրերի պարզման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Կրկին համեմատվել և ճշտվել են անվանացուցակները»,– ասել է ՀԿ–ի նախագահ Արմեն Ասրյանը։ Նրա խոսքով՝ «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության և ՌԴ խաղաղապահ ուժերի` անհայտ կորած զինծառայողների հարցերով զբաղվող ներկայացուցիչների հետ կազմակերպվում է գործնական համագործակցություն։

Ասրյանը նշել է, որ գնդապետ Գորբունովը հավաստիացրել է, որ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկվում են օր առաջ տղաների ճակատագրերը պարզելու համար։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2022 թվականի հունվարի 19-ի դրությամբ ՀՀ–ում և Արցախում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է: Անհետ կորած է համարվում 199 զինծառայող և քաղաքացիական անձ։ Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1706 աճյուն։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica