close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հայր մեր» ասելո՞վ Շուշիի Ղազանչեցոցի խաչը դրեցիք թուրքի ոտքերի տակ. Ագնեսա Խամոյան

Քաղաքական

21 Հունվարի 2022, 16:45
 «Հայր մեր» ասելո՞վ Շուշիի Ղազանչեցոցի խաչը դրեցիք թուրքի ոտքերի տակ. Ագնեսա Խամոյան

Ձեզանից որևէ մեկը չդատապարտեց ձեր ընկերոջ երեկվա ելույթը։ Ձեր քաղաքական ուժի ղեկավարը լրագրող է, խմբագիր է, տարիներ շարունակ լրատվական ոլորտում է եղել։ Ձեր թիմակիցը երեկ ԱԺ-ի լրագրողներին, լրագրողական հանրության մի հատվածին անվանեց վերբալ մարմնավաճառներ ու տվեց բարոյականության դասեր․ դիմելով ՔՊ-ին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Մարդ, որը տարիներ առաջ, երբ ղեկավարում էր կուսակցություններից մեկի ֆեյք-ֆաբրիկան, մարմնավաճառ ձևակերպումը տվել էր Ալեն Սիմոնյանին, ասել էր, որ հավերժ է, մարդը, որն իր այդ որակումից հետո այս ամբիոնից Ալեն Սիմոնյանին ասում է՝ ԱԺ մեծարգո նախագահ, այդ մարդը խոսում է բարոյականությունից»,- հավելեց Խամոյանը:

Խամոյանը, դիմելով Ալեքսանյանին, ասաց․ «Դուք այս ամբիոնից պետք է ներողություն խնդրեք լրագրողներից»։

Այնուհետև պատգամավորը նշեց․ «Հիշատակում եք «Հայր մերը»։ Մի իշխանություն, որն ամենամոլի պայքարն է մղել հայոց եկեղեցու դեմ, խոսում է հոգևորից, իսկապե՞ս»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica