close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քրիստինե Գրիգորյանը ստիպված կլինի մեկ ամսից ավելի մնալ առանց աշխատանքի. Ռոբերտ Հայրապետյան

Քաղաքական

21 Հունվարի 2022, 14:59
 Քրիստինե Գրիգորյանը ստիպված կլինի մեկ ամսից ավելի մնալ առանց աշխատանքի. Ռոբերտ Հայրապետյան

Նիկոլը իր սրտի ՄԻՊ թեկնածուին ազատել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ ենթադրաբար թեթևամտորեն հույս ունենալով որ Քրիստիննե Գրիգորյանի այսօրվա ընտրությունից հետո վերջինս զբաղեցնելու է ՄԻՊ պաշտոնը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով Քրիստինե Գրիգորյանն իր պարտականությունների կատարմանը կարող է անցնել 2022 թվականի փետրվարի 24-ից ոչ շուտ, ու անկախ այսօրվա ընտրության արդյունքներից մինչև փետրվարի 23-ը ՀՀ ՄԻՊ-ը Արման Թաթոյանն է։

Այնպես որ Քրիստինե Գրիգորյանը ստիպված կլինի մեկ ամսից ավել մնալ առանց աշխատանքի»։

Ավելի վաղ  հայտնել էինք, որ վարչապետի որոշմամբ Քրիստինե Գրիգորյանը արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել է հունվարի 20-ին։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica