Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են սկսել Հնդկական օվկիանոսում
Աշխարհ

Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի զինված ուժերի «Ծովային անվտանգության գոտի» համատեղ ռազմածովային զորավարժությունները սկսվել են ուրբաթ առավոտյան Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում. հաղորդում է Mehr գործակալությունը։
Նշվում է, որ իրանական կողմից զորավարժություններին մասնակցում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի ստորաբաժանումները և իրանական բանակը։
«Ըստ ծրագրի՝ նախատեսվում են տարբեր մարտավարական զորավարժություններ, այդ թվում՝ փրկել այրվող նավը, ազատագրել առևանգված նավը և կրակել ծովային թիրախների վրա ցերեկը և գիշերը», - ասել է ծովակալ Մոսթաֆա Թաջոդինին՝ «Ծովային անվտանգության գոտու» զորավարժությունների խոսնակը:
Հունվարի 19-ին Խաղաղօվկիանոսյան նավատորմի արևելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Խաղաղօվկիանոսյան նավատորմի երեք նավ ժամանել է իրանական Չաբահար նավահանգիստ՝ մասնակցելու Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարժություններին։