close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՌԴ-ն Ղրղզստանում ատոմակայան կկառուցի

Աշխարհ

21 Հունվարի 2022, 16:10
 ՌԴ-ն Ղրղզստանում ատոմակայան կկառուցի

«Ռոսատոմը» և Ղրղզստանը պայմանավորվել են համագործակցել փոքր ատոմակայանի կառուցման հարցում։ Համապատասխան հուշագիրը ստորագրվել է հունվարի 20-ին Համաշխարհային Էքսպո-2020 ցուցահանդեսի շրջանակում՝  ՓՀԱ-ի (փոքր հզորության ատոմակայանների) ռուսական օրվա շրջանակներում. հայտնում է ՏԱՍՍ-ը։ 

Հուշագիրը նախատեսում է նաև աջակցություն Ղրղզստանի Հանրապետության միջուկային ենթակառուցվածքի զարգացմանը և համատեղ աշխատանք ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման տարբեր ոլորտներում գիտական ու տեխնիկական անձնակազմի հմտությունների կատարելագործման ուղղությամբ։ 

«Փոքր հզորության ատոմակայանների նախագծերի իրականացումը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կարևորագույն առաջնահերթություններից է, որն ապագայում էապես կփոխի աշխարհի շատ երկրների էներգետիկ հաշվեկշիռը և կնպաստի հեռավոր շրջանների զարգացմանը։ Ղրղզստանում նման ատոմակայանի կառուցումը ոչ միայն կնպաստի երկրի էներգետիկ անկախությանը, այլև կազդի բնակչության կյանքի որակի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գիտատեխնիկական ներուժի զարգացման վրա»,- ասել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica