Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հաղթել է Էրդողանի դեմ դատը
Տարածաշրջան

Թուրքիայի Հանրապետական-ժողովրդական կուսակցության (CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն դատարանում շահել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ դատական հայցը՝ 5 քուրուշ (0,05 լիրա` 1.79 դրամ) փոխհատուցմամբ։
Հայցը ներկայացվել է 2020 թվականին այն խոսքերի համար, որոնք Թուրքիայի նախագահը օգտագործել էր իր ելույթներում ընդդիմադիր քաղաքական գործչին դիմելու համար: Նա, մասնավորապես, ասել էր. «Անգրագետ, անխոհեմ, անբարեխիղճ, մտքից զուրկ և մի էակ, որի սիրտը լցված է ատելությամբ ու չարությամբ»։