close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊԵԿ պաշտոնյաներին առաջարկել են ՔՊ անդամ դառնալ. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

21 Հունվարի 2022, 09:06
 ՊԵԿ պաշտոնյաներին առաջարկել են ՔՊ անդամ դառնալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի՝ համակարգում իրականացրած պաշտոնանկությունների մասին մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է: Ըստ տարբեր որակումների՝ Բադասյանը, հրաժարվելով առավել երկարամյա, փորձառու աշխատակիցներից, կարդային ջարդ է իրականացնում ՝ աշխատանքից ազատելով, օրինակ, Մաքսային վարչության բաժնի պետ Արամ Ազարյանին, որն, ի դեպ, Արթուր Վանեցյանի մորեղբայրն է: Աշխատանքից ազատվել էր նաեւ ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանի որդին` Արմեն Նանյանն ու այլք:

«Ոչ թե կադրային ջարդ, այլ կադրային քաղաքականություն»,- պաշտոնանկություններն այսպես էր մեկնաբանել Բադասյանը՝ հավելելով, որ իր վարած քաղաքականության հիմքում մեկ սկզբունք է ընկած՝ նախապատվությունը տրվում է այնպիսի աշխատակիցներին, ովքեր իրենց գործում համապատասխան ներուժ ունեն:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ ՊԵԿ տարբեր վարչության ու բաժնի պետերի պաշտոնանկությունների պատճառներից է նաեւ այն, որ վերջիններիս առաջարկվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ դառնալ ու պահպանել պաշտոնը: Տեղեկությունը մեզ հետ զրույցում ՊԵԿ նախագահ Բադասյանը ժպիտով հերքեց. «Մաքսային ու հարկային ծառայողներին դարձնել ՔՊ անդա՞մ… Ծիծաղելի է»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica