Գ. Զոհրապից ու իր դարաշրջանի մտավորականներից ավելի խելոք չլինեք, նրանք էլ էին միամտաբար հավատացած թուրքական հեքիաթներին. Գ. Դանիելյանը՝ բարեկամության խաբկանքի մասին
Հասարակություն
20 Հունվարի 2022, 23:45

Թուրքի հետ բարեկամանալու խաբկանքը, ցավոք, դարձել է օրակարգային թիվ 1 խնդիրը։ Չեմ էլ անդրադառնում այն ցավոտ զգացմունքային խնդրին, երբ դա հրամցվում է իբրև հրատապ հարց՝ տառացիորեն 44-օրյա պատերազմի բարբարոսություններից անմիջապես հետո։ Բարեկամության քարոզիչներն առաջին հերթին իրենք են մոլորյալներ, թող որևէ մեկին չթվա, թե այդ բարեկամությունը իր ու իր սերունդների համար ապահովելու է կայուն ու երկարատև բարեկեցիկ կյանք։ Գրիգոր Զոհրապից ու իր դարաշրջանի մտավորականներից ավելի խելոք չլինեք, նրանք էլ էին միամտաբար հավատացած թուրքական հեքիաթներին։ Հիշե՚ք, ցեղասպանությունը միայն էթնիկ հատկանիշներով մարդկանց բռնությամբ ոչնչացնելը չէ, բնաջնջել կարելի է նաև ժամանակակից քաղաքակիրթ հնարքներով, բավական է միայն թիրախավորես հավատքը, մշակույթն ու ազգային ինքնությունը, որպեսզի էթնիկ զտումները ինքնաբերաբար ավարտին հասցվեն՝ առանց մեկ փամփուշտի։
Հիշեք, ներդրում կոչվածը երկնային մանանա չէ, այն անհեռանկար ռազմավարության պարագայում ցանկացած երկրի ողջ տնտեսական համակարգը անտեսանելի քայքայելու, ինքնիշխանության որակներից զրկելու հզոր զենք է։ Պետք լինի՝ հեռահար նպատակներով թուրքական ապրանքները մի ինչ որ ժամանակաշրջան անհամեմատ էժան կվաճառեն, անգամ՝ ինքնարժեքից էլ ցածր, բայց դա կլինի սոսկ մի ինչ որ ժամանակ, իսկ թե դրան ինչ կհաջորդի, պատկերացնելն անգամ անիմաստ է։
Բարիդրացիական հարաբերություններն անհրաժեշտ են, սակայն դրա համար անհրաժեշտ անվտանգային ռազմավարություն է պետք, ոչ թե փոխադարձ այցելություններ հիշատակող պրիմիտիվ դատողություններ։ Մեր տնտեսությունը և քաղաքականությունը ներկա պահին խիստ խոցելի են։
Հ.Գ. Չի կարելի բարեկամություն հաստատել առանց նախապայմանների, դա հակասում է փոխշահավետության սահմանադրական սկզբունքին, իսկ Հայաստանի շահը պարտադրում է, որպեսզի Թուրքիայի գործադիր իշխանությունն առնվազն չանտեսի իր իսկ երկրի դատական ատյանների դատավճիռներով արդեն իսկ հաստատված Հայոց Եղեռնը, ընդունի դրա իրավական հետևանքները, ներողություն խնդրի 44-օրյա պատերազմում իր անմիջական, մեղմ ասած, անթույլատրելի մասնակցության համար (հատկապես՝ զինված ահաբեկիչների ներդրման մասով) և պատրաստակամություն հայտնի փոխհատուցելու պատճառած վնասը և երբեք չփորձի միջամտել Արցախի միջազգային կարգավիճակի խնդրի լուծմանը։ Եթե Թուրքիան պատրաստ չէ սրան, ապա հույս չունենաք, որ պատրաստ կլինի աջակցելու ձեր հզորացմանը ...
Գևորգ Դանիելյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
22 Մայիսի 2022, 10:00
22 Մայիսի 2022, 10:17
22 Մայիսի 2022, 10:40
22 Մայիսի 2022, 10:54
22 Մայիսի 2022, 11:06
22 Մայիսի 2022, 11:21
22 Մայիսի 2022, 11:44
22 Մայիսի 2022, 11:56
22 Մայիսի 2022, 12:12
22 Մայիսի 2022, 12:43
22 Մայիսի 2022, 12:55
22 Մայիսի 2022, 13:10
17 Մայիսի 2022, 10:18
19 Մայիսի 2022, 14:16
21 Մայիսի 2022, 18:37
17 Մայիսի 2022, 10:35
19 Մայիսի 2022, 14:20
21 Մայիսի 2022, 18:52
19 Մայիսի 2022, 14:34
21 Մայիսի 2022, 19:11
17 Մայիսի 2022, 11:03
19 Մայիսի 2022, 14:35
21 Մայիսի 2022, 20:01
17 Մայիսի 2022, 11:10
23 Ապրիլի 2022, 20:00
26 Ապրիլի 2022, 13:15
28 Ապրիլի 2022, 10:51
30 Ապրիլի 2022, 11:09
2 Մայիսի 2022, 17:50
4 Մայիսի 2022, 16:48
6 Մայիսի 2022, 16:59
9 Մայիսի 2022, 17:43
11 Մայիսի 2022, 17:52
13 Մայիսի 2022, 19:00
17 Մայիսի 2022, 10:18
19 Մայիսի 2022, 14:16
5 Մարտի 2022, 12:48Ինչպե՞ս են թուրքերը համոզում հայ կոլաբորացիոնիստներին
7 Դեկտեմբերի 2020, 17:12Apple-ն անվճար կփոխարինի iPhone 11-ի թերի էկրանները
4 Մարտի 2022, 22:40Ադրբեջանցիների կոչերը` այս անգամ Նոր շենում
18 Մայիսի 2020, 14:35Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս վերջին)
10 Նոյեմբերի 2020, 19:59Վաղը ես կլինեմ Ազատության հրապարակում․ Մհեր Մկրտչյան
24 Մարտի 2020, 11:25ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. 2021 թ. ԱՄՆ–ն Հայաստանին նախատեսում է տրամադ...
29 Հոկտեմբերի 2019, 15:36Մաքսայինից հեռացված տեսուչը վերադարձավ ՊԵԿ
25 Փետրվարի 2022, 12:16Ամեն նոր պատերազմ մեզ ավելի է հեռացնելու կեղծ հումանիզմից
5 Մարտի 2022, 13:44Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում է Կիևից իր...
9 Օգոստոսի 2021, 13:07Մալաթիայի Երեք խորան (Սուրբ Երրորդություն) հայկական եկեղե...
2 Օգոստոսի 2021, 16:56Աղմկահարույց «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրե...
27 Սեպտեմբերի 2019, 12:10«Հայոց տունը ամուր հիմքերի վրա պիտի ստեղծենք»,- ասում է Գ...