close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրաքի քրդերն ու թուրքերը փորձում են ոչնչացնել եզդիների պաշտպանությունը, իսկ ՔՊ֊ական Ռ. Բաքոյանից ծպտուն չկա. Բ. Մուրազի

Հասարակություն

20 Հունվարի 2022, 23:00
 Իրաքի քրդերն ու թուրքերը փորձում են ոչնչացնել եզդիների պաշտպանությունը, իսկ ՔՊ֊ական Ռ. Բաքոյանից ծպտուն չկա. Բ. Մուրազի
Մի քանի օր է Թուրքիայի և Իրաքի քրդական ինքնավարության կառավարության ճնշման հետևանքով եզդիաբնակ շանգալում պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել։ Իրաքի քրդերն ու թուրքերը փորձում են համատեղ ոչնչացնել եզդիների պաշտպանությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրած Էզիդխանի պաշտպանության ուժեր ռազմական միավորը։
 
Հետաքրքիր է, որ այս ֆոնին ծպտուն չի լսվում ազգությամբ եզդի ներկայացող պատգամավոր Ռուստամ Բաքոյանից։ Չնայած իրեն հասկանալ կարելի է՝ մի կողմից Նիկոլի թիմի կազմում թուրքերի հետ պատրաստվում են բարեկամություն անել, մյուս կողմից ապագա բիզնեսի հույսով չի ցանկանում, որ քրդերը իր վրա բարկանան։
 
Վստահ եմ, երբ Բաքոյանն անգործ մնա ու չլինի անգամ մեկը, որ իր ծախսերը հոգա նա կրկին դառնալու է խիստ ազգայնական։
 
Հ․Գ․ Փոխարենը հունվարի 17-ին Բաքոյանը խիստ մտահոգվել է Մոսուլի թուրքական ռազմաբազայի հրթիռակոծությամբ։
 
Բորիս Մուրազի

politik.am կայքի գլխավոր խմբագիր


Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica