close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ գլխավոր դատախազը Կրեմլում պատահաբար հանդիպել է «հետախուզվող մեղադրյալ» նախկին գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին

Հասարակություն

20 Հունվարի 2022, 22:50
 ՀՀ գլխավոր դատախազը  Կրեմլում պատահաբար հանդիպել է «հետախուզվող մեղադրյալ» նախկին գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՌԴ դատախազության 300-ամյակի տոնակատարության շրջանակներում՝ Կրեմլի դահլիճում, պատվավոր հանդիսության հյուրերի շարքում, կողք-կողքի պատահաբար հանդիպել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը։

«Նրանց զրույցի մանրամասները մի կողմ թողնենք, առավել ևս, որ դրա բովանդակությունն էլ հաճելի չի կարող լինել։ Բայց իսկապես չեմ նախանձում ՀՀ իրավապահ մարմինների գործող դատավարական ղեկավարին, ով սեփական աչքով տեսնում է իր իսկ հսկողության քրեական գործով «հետախուզվող մեղադրյալ» դարձած իր նախկին ղեկավարի՝ այդպիսի ընդունելությունը դաշնակից պետության իրավապահ մարմինների կողմից և «հետախուզվողին» հանդիպում է այդպիսի միջավայրում։ Այսպիսի իրադարձությունները, անկախ քաղաքական կամ այլ հանգամանքներից, ևս մեկ անգամ ընդգծում են հատկապես վերջին տարիներին ՀՀ-ում քրեական գործերով իրականացվող մինչդատական վարույթի ակտերի հիմնավորվածության բացակայությունը, դրանց օրինականության ստուգման կապակցությամբ իրականացվող դատական վերահսկողության ձևական բնույթը, արդյունքում՝ այդ փաստաթղթերի և մեր երկրի իրավապահ մարմինների նկատմամբ անլուրջ վերաբերմունքը միջազգային հարաբերություններում»,- գրել է Ասլանյանը։

Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը դեռևս 2019թ․ սեպտեմբերին «Մարտի 1-ի» գործով հրավիրվել էր հարցաքննության, սակայն ՀՔԾ–ն հայտնել էր, որ Կոստանյանն արտերկրում է և կվերադառնա 15-20 օրից։ Նա «Մարտի 1»–ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ, կալանավորման միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Ըստ մեղադրանքի` 2008թ-ի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Գևորգ Կոստանյանը և Գևորգ Մհերյանը պահանջել են հետին ամսաթվով կազմել և շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կատարած գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:



Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica