close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հասարակությունը չի ընկալում, որ թշնամու զենքի տակ ապրելը նորմալ չէ․ կապանցի

Քաղաքական

20 Հունվարի 2022, 17:15
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հասարակությունը չի ընկալում, որ թշնամու զենքի տակ ապրելը նորմալ չէ․ կապանցի

Խաղաղության դարաշրջան կունենանք, երբ ունենանք ամենամարտունակ բանակը տարածաշրջանում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Կապանի բնակիչ Խաչիկ Բադալյանը։

Նա համոզված է, որ Սյունիքով բացվելիք միջանցքը կամ ճանապարհը Մեծ Թուրանի կայացման քայլերից մեկն է, այնինչ հայ հասարակությունը նույնիսկ ազգային երազանք չունի։

«Դարեր շարունակ այդ միտքը թուրքերի մոտ, որ պետք է ունենան ամենամեծ ու հզոր պետությունը՝ Մեծ Թուրան կոչվածը, նրանք պահպանել են, իսկ մենք գրեթե չունենք մեր ազգային երազանքը․ Մեծ Հայքը այլևս մարդկանց մոտ մի տեսակ չի ընկալվում, դեռ ավելին՝ շատ հեշտությամբ ասում ենք, որ մեր երկիրն իրենցն է եղել այն դեպքում, որ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը ավելի մեծ պատմություն ունի, քան Ադրբեջանը»,-ասաց Խաչիկ Բադալյանը։

Եթե մենք չունենք համաժողովրդական ընդվզում ներկա իրավիճակի դեմ, նշանակում է՝ ժողովուդրը սխալ տեղեկացված է, ասաց նա, ժողովուրդը լավ չի պատկերացնում, թե ինչ վտանգներ են այսօր իր վերևում գտնվում՝ վտանգների չափը, վտանգների հետևանքները։

Խաչիկ Բադալյանի համոզմամբ՝ Հայաստանում կրթական խնդիր կա, որովհետև մարդիկ չեն հիշում մեր ոչ վաղ անցյալը և չեն հասկանում, որ թուրքի համար լավ հայը մեռած հայն է։

«Սա նորմալ վիճակ չէ՝ որևէ վայրում հնարավոր չէր այսպիսի բան, որ հասարակ անզեն  քաղաքացին իր առօրյա հոգսերը հոգալու համար, մեր հայրենիքի սուվերեն տարածքում շարժվելու համար  պիտի թույլատրություն վերցնի կամ իր գլխին պիտի կախված լինի թշնամու զենքը։ Իսկ ադրբեջանցիները մեզ համար մնացել են թշնամի, թուրքն ընդհանրապես այս տարածաշրջանում հայտնվելու օրվանից հայ ժողովրդի թշնամին է։ Թշնամու զենքի տակ ապրելը նորմալ չէ։ Խնդիրը հենց այն է, որ հասարակությունը չի ընկալում, որ դա նորմալ չէ կամ այնպես չի ընկալում, ոնց որ հարկն է»,-ասաց Խաչիկ Բադալյանը։

Նա նաև նկատում է, որ պետական մարմինները պետք է քայլեր ձեռնարկեին այս ամենի դեմ, բայց ինքն անձամբ որքան հետևում է՝ միակ մարմինը, որն անընդատ իրենց տարածաշրջանում է, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է ու Արման Թաթոյանը, որն իր զեկույցներով ցույց է տալիս իրականությունը այնպիսին, ինչպիսին որ կա։

«Մարդու իրավունքների պաշտպանն, ի դեմս Արման Թաթոյանի, լավագույն աշխատած մարմինն է վերջին տարիներին»,-փաստեց Կապանի բնակիչը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica