close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանն ադրբեջանցիներին վստահում է ավելի շատ, քան հայերին

Խմբագրի անկյուն

20 Հունվարի 2022, 17:11
 Փաշինյանն ադրբեջանցիներին վստահում է ավելի շատ, քան հայերին

ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 3-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր  հետևյալը. «Այսօր՝ հուլիսի 3-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ: Հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ» (հայտարարության պատճենը՝ ստորև):

Նախորդիվ փաստել էինք, որ, Արցախի պաշտոնական վարչական բաժանմամբ, գոյություն չունեն նախկին Սովետական Ադրբեջանի Ֆիզուլու և Զանգելանի շրջանները. դրանցից առաջինը Հադրութի շրջանի Վարանդա, երկրորդը՝ Քաշաթաղի շրջանի Կովսական բնակավայրերն են՝ պատմական Հայաստանի Արցախի և Սյունիքի գավառները։

Պաշտոնական հաղորդագրության մեջ գործածելով ադրբեջանական աշխարհագրական տերմինները՝ Փաշինյանի իշխանությունը հավելյալ անգամ փաստում էր, որ Արցախի Հանրապետության տարածքները հանձնվել են թուրք-ադրբեջանական տանդեմի հետ պայմանավորվածությունների արդյունքում, և ՀՀ ներկայիս կառավարությունն արդեն չի էլ ընդունում Արցախի Սահմանադրությամբ ամրագրված, հայ ժողովրդի արյամբ ներկված տարածքների գոյությունն ու ապագայում դրանց ազատագրման անհրաժեշտությունը։

Ինչևէ: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և ՀՀ պաշտպանության նախարարության անուններով միաժամանակ երկու դիմում-նամակներով խնդրել էինք մեր լրատվամիջոցին փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի այն քարտեզների կրկնօրինակները, որոնք փոխանցվել են Ադրբեջանին: Անգամ նշել էինք, որ էլեկտրոնային եղանակով տեխնիկապես փոխանցման անհնարինության պարագայում պատրաստ ենք անձամբ ներկայանալ և ստանալ դրանք, իսկ մեր հեռախոսահամարները մշտապես հասանելի են: 

Նշյալ գրություններն ուղարկել էինք 2021 թ. հուլիսի 22-ին (լուսապատճենները՝ ստորև): Անցել է ուղիղ 6 ամիս, և նշված պետական օղակներից որևէ պատասխան չկա, իսկ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակում (որի միջոցով ուղարկել ենք գրությունները) նշված է, որ մեր դիմում-նամակները դեռ ընթացքում են (լուսապատճենները՝ ստորև): Պարզորոշ է՝ սեփական դավադիր ընթացքին գերի դարձած իշխանությունները դեռ չեն կողմնորոշվում, թե ինչպես մերժեն, որ հերթական անգամ խայտառակ չլինեն և ջրի երես չհանեն այն աքսիոմատիկ ճշմարտությունը, որ իրենք ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ թշնամի Ադրբեջանի շահերին ծառայող պարզ խմբավորում:

Իրականում, Փաշինյանի իշխանության կամ, վերջին հայտարարությամբ բնորոշված,  «ստրկապետության»՝ մեր հարցումներին անպատասխան թողնելը նշանակում է տալ հետևյալ «պատասխանը». «Դրանք պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր և նյութեր են, որոնք իրավունք ունի ունենալու միայն Ադրբեջանը»:

Այո՛, Արցախի Հանրապետության Հադրութի և Քաշաթաղի շրջանների որոշ բնակավայրերի  ականապատ դաշտերի քարտեզներն իրավունք ունի ունենալու հայ ժողովրդին սեփական բնօրրանում ոչնչացնելու գործին լծված թշնամի Ադրբեջանը (հետևաբար նաև՝ ցեղասպան Թուրքիան), բայց հայկական լրատվամիջոցը՝ ոչ:

Իսկ պետական գաղտնիք պարունակող կարևորագույն քարտեզները թշնամուն հանձնելը, բնականաբար, պետական դավաճանություն է, որի համար դատվելու են բոլոր նրանք, ովքեր մասնակից են դրան։ 

 Վ. Սարգսյան  

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica