close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ապրելու երկիր» կուսակցությունը պահանջով դիմել է կառավարությանը

Հասարակություն

20 Հունվարի 2022, 16:28
 «Ապրելու երկիր» կուսակցությունը պահանջով դիմել է կառավարությանը

ՀՀ կառավարության շենքի դիմաց էին  հավաքվել  Փարաքար խոշորացված համայնքի բնակիչները, որոնք չեն ընդունում համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները։ Կազմակերպվել  է ստորագրահավաք,  և ընտրողների 60 տոկոսը միացել է ստորագրահավաքին։

Լրագրողների հետ զրույցում «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արաքսյա Գրիգորյանը ներկայացրեց  «Ապրելու երկիր» խմբակցության՝ հունվարի 3-ին կառավարությանը գրավոր ներկայացված պահանջը, այն է՝  դադարեցնել ավագանու լիազորությունները և նշանակել ավագանու նոր ընտրություններ՝ հիմք ընդունելով ՏԻՄ-երի մասին օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ կետը։ Ըստ այդ դրույթի՝  երկշաբաթյա ժամկետում եթե համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա կառավարությունը նշանակում է նոր՝ արտահերթ ընտրություններ։

«Ստորագրահավաքին միացել է մոտ 6000 մարդ, որոնք պահանջում են կառավարությունից՝ պատասխանել խմբակցության գրությանը, որովհետև մինչև օրս կառավարությունը քայլեր չի ձեռնարկել, անգամ գրությանը չի պատասխանել»,- ասաց նա։

Արաքսյա Գրիգորյանը հայտնեց, որ գրությունն ուղղված է աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, պահանջում են նրա կամ աշխատակազմից որևէ մեկի հետ հանդիպում՝ հանձնելու ստորագրություններն ու պարզելու, թե ինչո՞ւ չեն արձագանքում կուսակցության գրությանը։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica