close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նազարբաևը զրկվել է բոլոր արտոնություններից, բացի մեկից

Աշխարհ

20 Հունվարի 2022, 16:20
 Նազարբաևը զրկվել է բոլոր արտոնություններից, բացի մեկից

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կշարունակի ելույթ ունենալ կառավարության նիստերում և հանրապետության խորհրդարանի առջև։ Այս մասին հայտնի է դարձել Մաժիլիսի (ստորին պալատի) կողմից համապատասխան սահմանադրական օրենքում կատարված փոփոխություններից. հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Առաջին նախագահն իրավունք ունի ելույթ ունենալու Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի և նրա պալատների առջև, հանրապետության կառավարության նիստերում երկրի համար կարևոր հարցեր քննարկելիս, լինելու Ղազախստանի Հանրապետության Սահմանադրական խորհրդի անդամ։ «Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի` Էլբասըի մասին» սահմանադրական օրենքի նոր տարբերակում ասվում է, որ նախորդ վարկածով՝ հանրապետության առաջին ղեկավարն իրավունք ուներ նաև ցմահ ղեկավարելու Անվտանգության խորհուրդը և Ղազախստանի ժողովրդական ժողովը։ Սույն օրենքի մնացած դրույթները պահպանվում են»,- հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ճշգրտումներում նշվում է, որ Անվտանգության խորհուրդը և ՂԺԺ-ն այսուհետ գլխավորելու էն երկրի գործող նախագահը։

Ղազախստանի Մաժիլիսը նախօրեին փոփոխություններ են ընդունվել, որոնց համաձայն՝ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կզրկվի Ղազախստանի ժողովրդի ժողովում և Անվտանգության խորհրդում նախագահելու՝ ցմահ իրավունքից։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica