close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հարկային կարգավորումներ անելիս պետք է հաշվի առնել ազդեցությունը ներդրումային միջավայրի վրա

Տնտեսական

20 Հունվարի 2022, 12:06
 Հարկային կարգավորումներ անելիս պետք է հաշվի առնել ազդեցությունը ներդրումային միջավայրի վրա

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի համոզմամբ՝ հարկային կարգավորման դաշտում արվող ցանկացած փոփոխություն ազդում է ներդրումային միջավայրի վրա։  Պատգամավորն իր ելույթում ընդգծեց, որ  մեր երկրում ներդրումային միջավայրը բարենպաստ չէ, և քանի որ  առնվազն չունենք անհրաժեշտ  ներդրումային հոսքեր,  հարկային կարգավորումներ անելիս պետք է հաշվի առնել նաև այդ փաստը։

«Ուզում եմ հասկանալ,  թե այս նախագիծն ինչ ազդեցություն է ունենալու  բիզնես նախագծերի և բիզնես միջավայրի վրա։ Առնվազն 2 զեկուցողներն  ամբողջական ազդեցության մասին չներկայացրեցին,  և ես հորդորում եմ, որ հարակից զեկուցողն  այդ մասով անդրադարձ կատարի, որովհետև խնդիրը միայն հարկային մարմնի համար հեշտացնելը չէ,  կարևոր է, թե այդ փոփոխությունն ինչ ազդեցություն է ունենալու ներդրումային միջավայրի վրա»,- ասաց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։  

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica