close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թող Երասխով բացեն միջանցքը, որ մի քիչ էլ այդ կողմի ժողովուրդը հասկանա՝ թուրքն ով է․ կապանցի

Քաղաքական

20 Հունվարի 2022, 12:02
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թող Երասխով բացեն միջանցքը, որ մի քիչ էլ այդ կողմի ժողովուրդը հասկանա՝ թուրքն ով է․ կապանցի

Էն ամենափոքր երեխուն էլ եթե դուք մի հատ վզին խփում եք՝ ու եթե նա չի կարողանում ձեզ պատասխան տալ, հաստատ ձեր հետևից ինչ-որ մի բան ասում է, իսկ եթե մենք Ալիևի վիրավորանքներին ոչ մի բան չենք պատասխանում, դա շատ ավելի խոր կասկածանքների է բերում, որ մեջտեղ ուրիշ բան կա՝ Կապանում Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց կապանցի Լևոն Գևորգյանը։

«Ուրիշ բան» ասելով նա նկատ ունի գուցե գաղտնի պայմանավորվածությունը։

«Կասկածանքների տեղիք է տալիս, որ ինչ-որ ավելի լուրջ բան կա, քան էդ ապտակելը, հարվածելը, հայհոյանքը։ Բոլորս էլ կասկածանքի մեջ ենք, որ այս գործընթացը ամեն ձևի լրիվ նախօրոք պլանավորված, պայմանավորված է եղել»,-ասաց նա։

Կապանցին վստահ է, որ գործող իշխանությունները ոչ թե այլընտրանք չունեն, այլ այս ամենն անում են, քանի որ լրիվ ծրագրված է եղել՝ թե՛ ֆինանսական, թե՛ ռազմական առումով, որը հիմա էլ շարունակվում է։

Լևոն Գևորգյանի կարծիքով սխալներն սկսվել են դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության գալու շրջանից, որը մի քանի տարում, նրա համոզմամբ, իր սկզբունքներին դավաճանեց։

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տալու խոսակցություններին Լևոն Գալստյանը մեկ այլ առաջարկով է պատասխանում՝ թող ոչ թե Սյունիքով, այլ Երասխով բացեն միջանցքը, որ մի քիչ էլ այդ հատվածի ժողովուրդը շփվի թուրքի հետ ու հասկանա՝ թուրքն ով է։

«Եթե բացվում է միջանցք, թող առաջին հերթին միջանցքը բացվի Երասխից հետո, որ էն մեր «ժողովուրդ» հասկացությունը, որի մեծ մասը գտնվում է Սյունիքից էն կողմ, որ գոնե մի քիչ հասկանան, պատկերացնեն, թե թուրքը ով ա, նոր արդեն գոնե մի քիչ մտածեն։ Էս ժողովուրդը մինչև ստամոքսի փոխարեն ուղեղով չմտածի՝ ոչ մի բան չի դզվելու»,-ասաց կապանցի Լևոն Գալստյանը։

Նա համոզված է, որ երբ սկսենք արդեն գլխով մտածել, այն ժամանակ լուծումը գտնելու ենք։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica