close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի ճանապարհներին մերկասառույց ու բուք է. մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում

Հասարակություն

20 Հունվարի 2022, 09:58
 Հայաստանի ճանապարհներին մերկասառույց ու բուք է. մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Կապան-Տաթև ավտոճանապարհի Վերին Խոտանանի հատվածը և Վարդենյաց լեռնանցքը։

Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի Ջաջուռի հատվածը, Դիլիջան-Վանաձոր, Նոյեմբերյան-Իջևան և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների (բուք է) ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Երևանում, «Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (բուք է), Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերում տեղում է ձյուն։

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Երևան-Սևան ավտոճանապարհի 24-39-րդ կմ-ին և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին բուք է։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica