close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2021 թ. չորրորդ համարը

Հասարակություն

19 Հունվարի 2022, 23:49
 Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2021 թ. չորրորդ համարը

Լույս է տեսել «Վէմ» համահայկական հանդեսի 2021 թ․ վերջին՝ 4-րդ համարը՝ 339 էջ ծավալով ու հարուստ բովանդակությամբ։

«Պանթյուրքական խորհրդանիշների գաղտնիքը» վերտառությամբ Խմբագրականում փորձ է արվել վերլուծելու և ամփոփելու 2021 թ․ ընթացքում Թուրքիայի ղեկավարության և Ադրբեջանի ու Ղազախստանի ղեկավար դեմքերի այն բացահայտ կամ քողարկված քայլերը, որոնք միտված էին համաթյուրքական կառույցների ձևավորմանը և ամենակարևորը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։

Խմբագրականը բացահայտում է այն իրողությունը, որ ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, 2021 թ․ ևս այդ քայլերը ճշգրտորեն համընկել են պանթյուրքիստների համար խորհրդանիշների դեր ունեցող հոբելյանական տարեթվերին։ Ուստի դրանց խորքային իմաստներին տեղյակ լինելով՝ ապագայում կարող ենք խուսափել նոր անակնկալներից։

«Վէմ»-ի 2021 թ․ վերջին՝ 4-րդ համարում մեծ տեղ է հատկացվել պատմական այն կարևոր իրադարձությունների գիտական քննությանը, որոնք Հայաստանի ներկա քաղաքական դիսկուրսում կրկնակի աղավաղման են ենթարկվում՝ բեկվելով հակադիր քաղաքական արևելումների ոսպնյակների մեջ։ Առաջնորդվելով ճշմարտության բացահայտման նպատակադրումը կոնկրետացնող «ինչպե՞ս է եղել իրականում» սկզբունքով՝ «Վէմ»-ի հոդվածագիրներն այդ ճանապարհով փորձել են բացահայտել Հայաստանի Հանրապետության հանդեպ 1919-1920 թթ. ԱՄՆ-ի որդեգրած քաղաքական դիրքորոշումները (Արմենուհի Վ․ Ղամբարյան), 1921 թ. Կարսի պայմանագրի ստորագրման ու գործադրման ընթացակարգերը (Արմեն Ց. Մարուքյան) և այլ վիճելի հարցեր։ Նման մոտեցումը այսօր քարոզչական նպատակներով աղավաղվող ոչ վաղ անցյալի իրական պատկերը վերականգնելու նախապայմանն է։

2021 թ․ իր վերջին համարում «Վէմ» հանդեսը տեղ է հատկացրել միշտ էլ իր հատուկ ուշադրության կենտրոնում եղող այնպիսի թեմաների, ինչպիսիք են «սփյուռք» ուրույն երևույթի քննությունը (Հրածին Վ. Վարդանյան), հայ-քրդական հարաբերությունների անհայտ էջերը (Արամ Ս. Սայիյան) և այլն։ Շարունակվել է նաև մեր նոր սերնդի աշխարհայացքի ձևավորման համար կարևորագույն նշանակություն ունեցող՝ հերոսների պաշտամունքի ու հերոսականության գիտական ուսումնասիրության հիմքերը դրած Թոմաս Քարլայլի կոթողային աշխատության համակողմանի քննությունը (Գևորգ Ա. Ճաղարյան)։

«Վէմ» հանդեսի 2021 թ․ 4-րդ համարում տեղ են գտել նաև այլ ուշագրավ հրապարակումներ։

—————————————————————————————————————————————————

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
ՊԱՆԹՅՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԻ
ԳԱՂՏՆԻՔԸ


ՀԻՄՆԱՔԱՐԵՐ

Հրածին Վ. Վարդանյան
ՍՓՅՈՒՌՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ
Ժամանակակից սփյուռքագիտական տեսություններում

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Արմենուհի Վ․ Ղամբարյան
ԱՄՆ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ
ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ
ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՐՑԸ 1919 ԹՎԱԿԱՆԻՆ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գևորգ Ա. Ճաղարյան
ԹՈՄԱՍ ՔԱՐԼԱՅԼԻ «ՀԵՐՈՍՆԵՐԻ, ՀԵՐՈՍԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԵՐՈՍԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ» ԵՐԿԸ
Մաս երրորդ։ Հերոսն իբրև քահանա և գրող…49

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Սոնա Կ. Ալավերդյան
ՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԱՐՁԱԿԻ (FRAME STORY) ՊԱՏՄԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Սարգիս Ռ․ Ավետյան
ԿՈՒ (ԿԸ) ՄԱՍՆԻԿՈՎ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆՈՒՄ
Համաժամանակյա և տարաժամանակյա քննություն

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ
Ռոմիկ Խ. Քոչարյան
ՍՈՒՐԲ ԳՐՈՑ ԵՐԿՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՈՒՂՂԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՒՅՆՈՐՈՇՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ՄԵԿՆՈՐՈՇՈՒՄԸ
Ս. Օգոստինոսի մեկնահայեցակարգում

ՄՇԱԿՈՒՅԹ
Օվսաննա Պ. Քեշիշյան
ԿԻԼԻԿՅԱՆ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄՆԵՐԸ
1250-1350-ԱԿԱՆ ԹԹ.
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Սոսե Բ․ Պողոսյան (Նոր Ջուղա, Իրան)
ՏԱՂԱՍԱՑ ՍՏԵՓԱՆՈՍ ԴԱՇՏԵՑԻՆ

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ
Լիլիթ Վ. Դալլաքյան
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԸ
Եվ հակաթուրքական դաշինքի ձևավորման հեռանկարները

ԼՐԱՏՈՒ
Աշոտ Ն. Հայրունի
ՄԱՐԴ, ՈՐԻ ԿՅԱՆՔԸ ՆՎԻՐՈՒՄ ԷՐ
Ալի Էրթեմի հիշատակին

ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նվարդ Խ. Վարդանյան
ՀԱՆՃԱՐԵՂ ԵՐԳԻԾԱԲԱՆԻ ՄԱՆԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ալբերտ Մակարյան, Աստղիկ Սողոյան,
Հակոբ Պարոնյանը մանկագիր

Ժենյա Ա. Քալանթարյան
ԱՐԺԵՔԱՎՈՐ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սեյրան Գրիգորյան, Վահագն Դավթյանի պոեմները

ԱՐԽԻՎ
Արամ Ս. Սայիյան
ՀԱՅ-ՔՐԴԱԿԱՆ ԶԻՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ
Նորահայտ վավերագրեր Արտաշես Մուրադյանի կյանքի ու գործունեության մասին

ՀԱՎԵԼՎԱԾ
Արմեն Ց. Մարուքյան
ԿԱՐՍԻ 1921 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
Լիլիթ Հր. Հովհաննիսյան
1921 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանյան արդի պատմագիտության գնահատմամբ (1991-2021 թթ.)

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica