close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխավոր խնդիրը հայկական մտածողություն չունենալն է․ Քրիստինե Վարդանյան

Քաղաքական

19 Հունվարի 2022, 15:10
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխավոր խնդիրը հայկական մտածողություն չունենալն է․ Քրիստինե Վարդանյան

Դպրոցում արժեհամակարգ չեն տալիս․ սա պիտի փոխել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը Կապանում՝ սյունեցիների հետ հանդիպմանը։

Կապանցիներից մեկը պատգամավորին հարցրեց․ «Անցած ընտրություններում իշխանական լծակները գործեցին։ Պետք է ընդունենք, որ իշխանական համակարգի միջին հատվածը այս ընթացքում մեծ փոփոխություն չի կրել և ինչպես նախկինում էր ծառայում գործող իշխանություններին, այնպես էլ հիմա։ Կա՞ արդյոք Ձեզ մոտ ընկալում, որ այդ միջին դասն արդեն իրեն սպառել է և պետք է ունենալ նոր մոտեցում, որ այս նույն պատկերը հետագայում էլ չլինի»։

Քրիստինե Վարդանյանը պատասխանեց, որ կա այդ խնդիրը, բայց մեր խնդիրների մեծ մասը միայն մեզ չէ, որ հատուկ է՝ աշխարհի բոլոր երկրներում «չինովնիկների» դասը այդ կայունությունն է ուզում և իրենք դա պատկերացնում են, որ եղած իշխանությունը մնա, քանի որ ինքն արդեն տեղավորվել, հարմարվել է։

«Լուծումը կրթական համակարգը փոխելն է․ ամենամեծ խնդիրն այստեղ այն է, որ արժեհամակարգ չենք տալիս, մարդուն մենք հայկական մտածողություն չենք տալիս, այդ մարդն էլ գնում է անգլիական մտածողություն է վերցնում, ռուսական, թուրքական, բերում իր վարչություն ու ամբողջը տարածում այդտեղ»,-ասաց նա։

Կապանցու հաջորդ հարցը հետևյալն էր․ «Ռուսաստանը վերջնագիր է ներկայացրել, որ Արևմուտքը նախկին Խորհրդային տարածքից դուրս գա․ կարծիք կա, որ դա մեզ համար օգտակար իրավիճակ կստեղծի։ Այդ ուղղությամբ ի՞նչ է արվում, որովհետև փաստ է, որ ներկա իշխանության հիմքը արևմտյան գրանտակերներն են, որոնք տարիներ շարունակ աղավաղել ու այլասերել են մարդկանց գիտակցությունը»։

Նա նաև առաջարկեց ամիսը առնվազն մեկ անգամ թեկուզ հեռավար հանդիպումներ անցկացնել ԱԺ պատգամավորների հետ։

Քրիստինե Վարդանյանը պատասխանեց, որ նշված բոլոր հարցերը իրենք ժողովների ժամանակ քննարկում են երկար, գոյանում է գիտելիք, կարծիք, որը մնում է այդ պատերի ներսում։

«Մենք այդ խնդիրը տեսնում ենք, դրա համար հիմա մշակվել է ժամանակացույց մարզեր այցելության, կան նաև պատասխանատուներ, և գործիչների մի խումբ պարբերաբար գալու է հանդիպումներ անցկանելու»,-նշեց նա։

Եթե հեռավարի գործիքն արդյունավետ լինի, պատգամավորի խոսքով, դա էլ կկիրառվի։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica