close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խոստումնալից ապագայի մեր շանսերը կապված են այն բանի հետ, թե կարո՞ղ ենք մնալ Հայ՝ հավատարիմ ինքնիշխան, ազգային և միացյալ Հայաստանի գաղափարին

Քաղաքական

19 Հունվարի 2022, 12:11
 Խոստումնալից ապագայի մեր շանսերը կապված են այն բանի հետ, թե կարո՞ղ ենք մնալ Հայ՝ հավատարիմ ինքնիշխան, ազգային և միացյալ Հայաստանի գաղափարին

Գլոբալացման ֆենոմենը, թերևս, ներկայիս դարաշրջանի ամենահակասական սոցիալական երևույթն է ։ Ենթադրելով կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից գործիքների միջոցով ամբողջ մարդկության միավորում՝ գլոբալացումը, մինչդեռ, կտրուկ բևեռացում է առաջացրել ոչ միայն ամբողջ աշխարհում, այլև յուրաքանչյուր առանձին հասարակության մեջ։ Եվ դա կարելի է անվանել ոչ միայն ներկայիս միջազգային համակարգի, այլ նաև ժամանակակից քաղաքակրթության ամենամեծ սպառնալիքներից մեկը։

Վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում աշխարհը բաժանվել է տեխնոգեն և քաղաքակրթական անդունդների, որոնք այնքան մեծ են, որ «ժայռի» հակառակ կողմերում գտնվող մարդիկ ապրում են բոլորովին այլ հարթություններում։ Սակայն, ի տարբերություն անցյալի, բաժանման գիծն այժմ անցնում է ոչ թե պետությունների կամ քաղաքակրթությունների աշխարհագրական սահմաններով, այլ մեր հասարակության ներսում: Շատ երկրներում, այդ թվում՝ արդյունաբերական, համաշխարհային վերնախավն այնքան է մեկուսացել, որ այլևս չի զգում ժողովրդի կարիքը:Կուտակված կապիտալը պահպանելու և մեծացնելու համար ներկայիս վերնախավին ոչ այնքան անհրաժեշտ է պահպանել ազգային ավանդույթները, որքան հարգել գլոբալիզմի ջատագովների հռչակած կոսմոպոլիտ արժեքները։ Նման կոսմոպոլիտիզմը երբեմն մարմնավորվում է «ազգ» և «ավանդույթ» հասկացությունների բացահայտ անտեսումով։Սակայն, իմ կարծիքով, բարեբախտաբար, նման միտումները աջակցություն չեն գտնում մարդկանց մեծ մասի մոտ, որոնք իրենց ապագան չեն տեսնում առանց իրենց ժողովրդի ապագայի, առանց նրա պատմության եւ դարավոր ավանդույթների:

Հայաստանում  նման մոտեցման պահանջն առավել սուր է զգացվում, քանի որ արևմտյան կենսակերպի նմանեցումը մեր երկրում երբեմն ամենատգեղ ձևեր է ձեռք բերում։ Ուստի չափազանց կարևոր է հայության համազգային համապարփակ հայեցակարգի մշակումը, որն այսօր անբաժանելի է ժողովրդավարության արժեքներից, ազգային, հոգևոր ու բարոյական ավանդույթներից։

Քաղաքակրթական ճգնաժամն այսօր ընդգրկել է աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջանները, իսկ ճգնաժամի պայմաններում միշտ գոյատևում են ոչ թե ամենազարգացածները, այլ առավել հավասարակշիռները ՝ ժողովրդագրական, արժեքային, տնտեսական, էկոլոգիական և այլ համակարգերը։ Հետևաբար, կարծում եմ, որ խոստումնալից ապագայի մեր շանսերն ուղղակիորեն կապված են այն բանի հետ, թե արդյո՞ք կարող ենք մնալ Հայ՝ հավատարիմ ինքնիշխան,ազգային և միացյալ Հայաստանի գաղափարին։

Չափազանց կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրն իր քաղաքական, զգացմունքային և հոգևոր էներգիան ուղղի ինքն իրեն վերաիմաստավորելուն, մեր էության ստեղծագործ ներքին վերակազմավորմանը, քանի որ միայն այդպես չենք կորցնելու մեր ազգային-քրիստոնեական դեմքը։ Այսօր և վաղը մեզ միավորելու է առաջին հերթին մեր Հայրենիքը, և, մեզանից բացի, ոչ ոք հոգ չի տանի նրա ծաղկուն ապագայի մասին։

Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica