close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանի կարծիքով՝ Ասադը չէր կարող Սիրիայում իշխանության ղեկին մնալ առանց Ռուսաստանի աջակցության

Աշխարհ

19 Հունվարի 2022, 12:36
 Էրդողանի կարծիքով՝ Ասադը չէր կարող Սիրիայում իշխանության ղեկին մնալ առանց Ռուսաստանի աջակցության

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ Սիրիայի առաջնորդ Բաշար ալ Ասադը չէր կարող մնալ երկրում իշխանության ղեկին, եթե Ռուսաստանը հրաժարվեր Սիրիային աջակցելուց:

«Ամերիկան բազաներ ունի Սիրիայի մեծ տարածքում, Ռուսաստանը՝ նույնպես: Մյուս կողմից՝ ահաբեկչական կազմակերպությունները ստացել և շարունակում են ստանալ զգալի աջակցություն Միացյալ Նահանգներից: Կարո՞ղ ենք ձևացնել, որ այդ աջակցությունն այլևս չկա այնտեղ: Ոչ, և մենք անընդհատ այդ մասին խոսել ենք Բայդենի հետ մեր հանդիպումների ժամանակ»,- ինքնաթիռում Ալբանիայից վերադառնալիս ասել է Էրդողանը թուրք լրագրողներին։ Նրա խոսքերը մեջբերում է NTV հեռուստաալիքը։

«ԱՄՆ-ն ասել է. «Մենք հեռանում ենք, մենք հեռանում ենք, մենք այստեղ ահաբեկչական կազմակերպություններին չենք աջակցում»։ Իհարկե, նրանք ճշմարտությունը չեն ասում,- շարունակել է Թուրքիայի ղեկավարը։- Նույն ձևով Ռուսաստանը չի հեռանում այնտեղից։ Ասադը չէր կարող մնալ իշխանության, եթե Ռուսաստանը հրաժարվեր աջակցել Սիրիային: Ասադը ներկայումս կանգուն է Ռուսաստանից ստացած աջակցությամբ»:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica