close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր Նորքի 4-րդ զանգվածում «Օպելը» բախվել է արգելապատնեշին ու շրջվել. վարորդի վիճակը կայուն է

Հասարակություն

19 Հունվարի 2022, 11:08
 Նոր Նորքի 4-րդ զանգվածում «Օպելը» բախվել է արգելապատնեշին ու շրջվել. վարորդի վիճակը կայուն է

Հունվարի 18-ին, ժամը 23:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հովհաննիսյան և Գյուլիքևխյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշոտ Հովհաննիսյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին և շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժած Է․ Ս․-ն, (ծնված 1998 թ.) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են կայուն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել ավտոմեքենան:

 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica