close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Հասարակություն

19 Հունվարի 2022, 09:54
 ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Ջերմուկի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։

 
 

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica