close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վերելք Սյունիքի» նպատակներից մեկը ցույց տալն է, որ կարող ես լինել Կապանից, Քաջարանից, Գորիսից, Մեղրիից ու ապրել լավ․ Քրիստինե Վարդանյան

Հասարակություն

18 Հունվարի 2022, 16:11
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վերելք Սյունիքի» նպատակներից մեկը ցույց տալն է, որ կարող ես լինել Կապանից, Քաջարանից, Գորիսից, Մեղրիից ու ապրել լավ․ Քրիստինե Վարդանյան

Շեշտադրում ենք կատարել Սյունիքի վրա, որովհետև Սյունիքն Արցախի հետ Հայաստանի ողնաշարն է, առանց Սյունիքի ու Արցախի մեր անվտանգությունը խարխլված է՝ Կապանում Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, որը Սյունիքում մասնակցում էր ՀՅԴ կազմակերպած՝ «Վերելք Սյունիք» ծրագրին։

«Վերելք Սյունիքը» Սյունիքի երիտասարդների ներուժը բացահայտող ձեռներեցության ծրագիր է, որը կազմակերպել են Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը Revolve Consulting-ի և ՀՅԴ ՀԵՄ-ի հետ համատեղ:

Սյունիքում ձեռներեցությամբ հետաքրքրված երիտասարդները եռամսյա դասընթացի ժամանակ հմուտ մասնագետներից սովորել են գործարարության նրբությունները, որպեսզի կարողանան իրենց բիզնես գաղափարներն իրականություն դարձնել, իսկ ավարտին մասնակցել մեկշաբաթյա բիզնես ճամբարի։ Հաղթող 4 մասնակիցները ստացել են ֆինանսական աջակցություն Սյունիքում իրենց բիզնեսներներն սկսելու համար։

«Ակնհայտ էր, որ աղետալի պատերազմից հետո մենք խնդիր ունեինք վերանայելու և մեր առաջնահերթությունները ճշտելու, և անցած տարվա օգոստոսից հպարտությամբ կարող ենք ասել, որ շատ ավելի շեշտադրված, ավելի կազմակերպված գործունեություն ենք իրականացնում Սյունիքում և, իհարկե, Արցախում, որն արդեն համակարգում է ՀՅԴ համաշխարհային երիտասարդական միությունը»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

Սփյուռքահայ դաշնակցական երիտասարդներից ոմանք, որոնք Սյունիք էին եկել այս ծրագրով աջակցություն տրամադրելու, հաստատվել են Մեղրիում, Կապանում և մտադիր են մնալ Հայաստանում։ Քրիստինե Վարդանյանն ասաց՝ որովհետև նրանք նախ հայ են։

«Բարեկեցիկ երկրներից երիտասարդները միակողմանի տոմսով են գալիս, մշտական բնակություն հաստատելու միտումով են գալիս։ Եթե ինձ հարցնեք, թե պատերազմի օրերին ինչն էր ամենաոգեշնչողը, ապա դա այն էր, որ մեր գրասենյակներում մեկ էլ կտեսնեիր՝ Լիբանանից մինչև Ամերիկա մեր ընկերները եկել էին ու երազում էին ճակատ մեկնել, օգտակար լինել։ Բայց Դաշնակցության մոտ կա այդ գիտակցումը, որ միայն պատերազմում չէ, որ պետք է հայրենիքի համար գործ անել՝ առօրյա կյանքում պետք է գործունեություն իրականացնել, և բոլոր այդ երիտասարդներն այդ գիտակցման արտացոլանքն են»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

Նա վստահեցրեց, որ «Վերելք Սյունիքի» նպատակներից մեկն էլ ցույց տալն է Սյունիքի երիտասարդներին, որ իրենք կարող են լինել Կապանից, Քաջարանից, Գորիսից, Մեղրիից, մնալ Հայասանում, ունենալ հայկական կրթություն, և ստեղծել իրենց բիզնեսն ու ապրել լավ։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica