close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան Ղազախստանին օգնություն է առաջարկել անկարգությունների հետևանքները հաղթահարելու համար

Տարածաշրջան

18 Հունվարի 2022, 17:09
 Թուրքիան Ղազախստանին օգնություն է առաջարկել անկարգությունների հետևանքները հաղթահարելու համար

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովի հետ հեռախոսազրույցում ցավակցություն է հայտնել հունվարի ողբերգական իրադարձությունների զոհերի ընտանիքներին. երկուշաբթի հայտնել է Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունը։

«Ֆ. Օքթայը ցավակցություն է հայտնել հունվարի ողբերգական իրադարձությունների հետևանքով զոհվածների ընտանիքներին և նշել, որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ղազախստանին»,- ասվում է  հաղորդագրության մեջ։

Սմայիլովն իր հերթին նշել է, որ Թուրքիայի Հանրապետությունը Ղազախստանի հուսալի և ռազմավարական գործընկերն է։

«Ղազախստանի կառավարությունը կշարունակի ամրապնդել համագործակցությունը Թուրքիայի հետ համագործակցության բոլոր ոլորտներում»,- ասել է նա։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica