close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը հայտարարել է, որ Բելառուսի հետ վարժանքների ժամանակ կմշակվի «արտաքին ագրեսիայի» դեպքում պաշտպանության սցենար

Աշխարհ

18 Հունվարի 2022, 16:49
 Ռուսաստանը հայտարարել է, որ Բելառուսի հետ վարժանքների ժամանակ կմշակվի «արտաքին ագրեսիայի» դեպքում պաշտպանության սցենար

Ռուսաստանի և Բելառուսի զինվորականները դիտարկում են մի իրավիճակ, երբ Միութենական պետության անվտանգությունը երաշխավորելու համար անհրաժեշտ կլինի ներգրավել երկու բարեկամ երկրների ռազմական կազմակերպության ողջ ներուժը. ասել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։

«Կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ Տարածաշրջանային խմբի ուժերն ու միջոցները չեն բավականացնի Միութենական պետության անվտանգությունը երաշխավորելու համար, և մենք պետք է պատրաստ լինենք այն ամրապնդելու։ Բելառուսական կողմի հետ փոխըմբռնում է ձեռք բերվել, որ ընդհանուր պաշտպանության համար անհրաժեշտ կլինի ներգրավել պետության ռազմական կազմակերպության ողջ ներուժը»,- երեքշաբթի արտասահմանյան ռազմական կցորդների համար ճեպազրույցում ասել է Ֆոմինը։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ըստ ՌԴ փոխնախարարի՝ ռուս և բելառուս զինվորականները ստուգման ընթացքում կնախապատրաստվեն ոչ միայն իրենց պատասխանատվության սահմաններում գործողություններին, այլև ցանկացած վտանգված ուղղություններով։

ՌԴ ՊՆ-ն նաև նշել է, որ «Միութենական վճռականություն-2022» զորավարժությունների համար Ռուսաստանից Բելառուս կտեղափոխվեն երկու Ս-400 դիվիզիաներ, մեկ «Պանցիր-Ս» դիվիզիա և 12 Սու-35 կործանիչներ։

Զորավարժություններում մշակվելու է արտաքին ագրեսիային դիմակայելու սցենար։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica