close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուս խաղաղապահներն ապահովել են 100 ուխտավորի անվտանգ այցելությունն Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ

Արցախ

18 Հունվարի 2022, 12:56
 Ռուս խաղաղապահներն ապահովել են 100 ուխտավորի անվտանգ այցելությունն Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի խաղաղապահներն ապահովել են ավելի քան 100 ուխտավորի անվտանգ այցն Ամարաս վանական համալիր, որը տեղակայված է սահմանազատման գծի մոտակայքում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ստեփանակերտից պատարագի մասնակցլեու համար վանական համալիր ուխտավորները մեկնել են БТР-82А ժամանակակից զրահափոխադրիչներով՝ խաղաղապահների ուղեկցությամբ:

Ինչպես նշել է զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Օրլովը, խաղաղապահներն այցից առաջ մեկ օրվա ընթացքում ստուգումներ ե իրականացնում պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica