close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բացարձակ անհրաժեշտություն է, որ Հայաստանը քաղաքականապես ու նյութապես մեջտեղից վերացվի. Գեղամյանը հրապարակում է թուրքական հայացքները

Հասարակություն

17 Հունվարի 2022, 20:12
 Բացարձակ անհրաժեշտություն է, որ Հայաստանը քաղաքականապես ու նյութապես մեջտեղից վերացվի. Գեղամյանը հրապարակում է թուրքական հայացքները

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների «խաղաղասիրական» օրակարագի ներկայիս ջատագովները երբեք չեն անդրադառնում մի պարզ հարցի. իսկ ի՞նչ նպատակ է հետապնդում թուրքական կողմը Հայաստանի հետ սկսված գործընթացում: Իսկ Թուրքիայի ու տարածաշրջանի քաղաքականությանը մասնագիտորեն ծանոթ մարդիկ գիտեն, թե որոնք են Թուրքիայի նպատակներն ու իրական ցանկությունները: Ուստի այսօրվանից կկիսվեմ Թուրքիա-Հայաստան քաղաքական հակամարտության հիմնական սկզբունքների հետ` թուրքական հայացքով»,- գրում է Թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ հրապարակելով «Մուստաֆա Քեմալ. պայքար Հայաստանի Հանրապետության դեմ» Սաֆրաստյան-ի հեղինակած գրքից մի հատված: 

Մեջբերման սկիզբ.

«1920թ. հայության «առաջադեմ» հատվածներում ևս կային քննարկումներ Թուրքիայի հետ հաշտվելու և անմոռաց եղբայրություն անելու կոչերով, որոնք հնչում էին հայ-թուրքական պատերազմի ժամանակ: Իսկ մինչ այդ Թուրքիայի արտգործնախարար Մուհթար բեյը հեռագիր-կարգադրություն է ուղարկում Արևելյան ճակատի հրամանատար Քյազիմ Քարաբեքիր փաշային` Հայաստանի հետ բանակցությունների նպատակի ու ձևի վերաբերյալ.

«... Բացարձակ անհրաժեշտություն է, որ Հայաստանը քաղաքականապես ու նյութապես մեջտեղից վերացվի:...

Դրանից բխում է, որ քննարկման առարկա չի կարող լինել հայերի հետ պարզ մի զինադադարի համաձայնության արդյունքում մեր հետ քաշվելը: Հայերին փոխանցվող զինադադարի հիմնադրույթները պիտի ուղղված լինեն ոչ թե Հայաստանից դուրս գալուն, այլ հայերին մոլորեցնելուն եւ Եվրոպայի նկատմամբ խաղաղասեր երեւալուն...

Ներկայումս բացարձակ անհրաժեշտություն է զորացրել հայկական բանակը եւ բռնագրավել նրա զենքը` այդպիսով հնարավորություն չտալով, որ վերականգնվի նրա ռազմական կառույցը: Երկաթուղիները հսկողության տակ պահելու եւ մահմեդական ազգաբնակչության իրավունքները պաշտպանելու պատրվակով անհրաժեշտ է մեր ռազմական հսկողությունը հաստատել Հայաստանի ողջ տարածքի վրա եւ այդպիսով մեր ձեռքում պահել Թուրքիան Ադրբեջանին կապող բոլոր ճանապարհները: Վերը նշված այդ նպատակը պիտի իրականացնել քողարկված ու փափուկ ձեւով` ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ նրանից բխող գործողություններում` հայերի աչքերում մշտապես խաղաղասեր երեւալու պայմանով»:*

«Կարելի է գրեթե վստահությամբ պնդել, որ պատմությունը կրկնվում է, այս անգամ Քյազիմ Քարաբեքիր անվան փոխարեն կարելի է դնել, օրինակ, Սերդար Քըլըչ...»,- ամփոփում է Վարուժան Գեղամյանը:

*Աղբյուրը` Սաֆրաստյան Ռ., «Մուստաֆա Քեմալ. պայքար Հայաստանի Հանրապետության դեմ», Երևան, 2019, էջ 87-89

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica