close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կրթության ավարտական վկայականները և ատեստատները կլինեն թվային

Հասարակություն

17 Հունվարի 2022, 20:02
 Կրթության ավարտական վկայականները և ատեստատները կլինեն թվային

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին նոր նախագիծ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։

Նախագծի ընդունման դեպքում պետական նմուշի ավարտական փաստաթղթերը, այսինքն` հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով: Նախագծով առաջարկվում է հաստատել համապատասխան պետական նմուշի ավարտական փաստաթղթերի թվայնացված ձևերը, որոնք կպահպանվեն կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգում և հասանելի կլինեն www.e-verify.am կայքում: Կրթության թվայնացված ավարտական փաստաթղթերը կունենան անհատական QR-կոդեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ստուգել փաստաթղթերի վավերականությունը և իսկությունը: Ըստ նախագծի` հնարավոր կլինի ներբեռնել ավարտական փաստաթուղթը և անհրաժեշտության դեպքում նաև թղթային տարբերակով տպել:

Ավարտական փաստաթղթերի թվայնացումը նպատակ ունի կրճատելու հանրակրթության ոլորտի վարչարարությունը` նպաստելով թվային գործիքների զարգացմանը և ռեսուրսների խնայողությանը:

Նախագծի քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև 2022 թվականի հունվարի 29-ը: Մասնագետները, քաղաքացիները, շահագրգիռ կառույցներն ու կազմակերպություններն այդ ընթացքում կարող են ներկայացնել իրենց դիտողություններն ու առաջարկները: 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica