close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հավատացեք, եթե Գրիգորի Հայրապետովը ունենար տեղեկություններ, որոնց հրապարակմամբ օգուտ կտար ՀՀ-ին, նա այդ մասին կբարձրաձայներ. Արթուր Վանեցյան

Քաղաքական

17 Հունվարի 2022, 14:26
 Հավատացեք, եթե Գրիգորի Հայրապետովը ունենար տեղեկություններ, որոնց հրապարակմամբ օգուտ կտար ՀՀ-ին, նա այդ մասին կբարձրաձայներ. Արթուր Վանեցյան

Հայտարարության մեջ մանրամասն նշված էր, թե ինչու չեղարկվեց դեպի ԱՄՆ այցը, ինչ վերաբերում է մնացած մեկնաբանություններին, թե ինչու ենք իշխանության ներկայացուցիչների հետ մեկնում ԱՄՆ, մի շատ պարզ պատճառ կա. երբ իշխանության ներկայացուցիչները լինում են միայնակ, ներկայացնում են միայն իրենց տեսակետը, և մեր երկրից այլ տեսակետ միջազգային կառույցներին չի ներկայացվում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Հետո զարմանում ենք, թե ինչու միջազգային կառույցներից չունենք որոշակի արձագանք Հայաստանում տիրող իրավիճակի մասին, ինչու ընդդիմության կողմից Հայաստանի ներսում բարձրացվող հարցերի մասին տեղեկացված չեն մեր միջազգային գործընկերները։ Ես հարգանքով եմ մոտենում մեր ընդդիմադիր գործընկերների հայտարարությանը, որ չեղարկել են միջազգային կառուցներ այցերը, քանի դեռ արգելքները ընդդիմադիր գործընկերների վրայից հանված չեն։ Խայտառակություն է, որ ընտրված պատգամավորները զրկված են ազատ տեղաշարժվելու իրավունքից»,- ասաց Վանեցյանը։

Նա նշեց, որ խմբակցությունն է որոշել՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ինքը պետք է մեկնի ԱՄՆ։  «Ինչ վերաբերում է ծախսերին, ես ինքս եմ հոգացել մեկնելու հետ կապված ծախսերը։ Այցը չեղարկելու հայտարարության մեջ ամբողջությամբ նշվում է պատճառը, դրանցից ավելի ասելու բան չկա»,- հավելեց Վանեցյանը։

Հարցին` ինչպե՞ս է պատկերացնում իշխող ուժի ներկայացուցիչների հետ ճանապարհ գնալը, պատասխանեց. «Ես իշխանության ներկայացուցիչների հետ ճանապարհ չեմ գնում, ես ՀՀ ԱԺ պատգամավոր եմ, ով ունի լիազորություններ, պարտականություններ և պատասխանատվություն իր ընտրողի առջև։ Կարծում եմ՝ մեր ընտրողների ձայնը պետք է լսելի դարձնել միջազգային ատյաններում»։

Խոսելով Փաշինյան-Ալիև վերելակային հանդիպման միակ վկայի` Գրիգորի Հանրապետովի և նրա ունեցած կարևորագույն տեղեկությունների մասին՝ Վանեցյանը նշեց. «Հավատացեք, եթե Գրիգորի Հանրապետովը ունենար տեղեկություններ, որոնց հրապարակմամբ կկարողանար մի փոքր օգուտ տալ ՀՀ-ին, նա դրա մասին բարձրաձայնած կլիներ։ Եթե տեխնիկապես նայենք, «վերելակային բանակցություն» կոչվածը մի քանի վայրկյանի հարց է, ավելի մեծ գործընթացների մեջ պետք է նայեք, երբ Փաշինյանը հայտարարում էր, որ Ալիևը կիրթ ու կառուցողական է, երբ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները առիթը բաց չեն թողնում պրոադրբեջանական հայտարարություններ անելու և այլն։ «Վերելակային բանակցություն» կոչվածին ավելի լայն առումով պետք է նայել, մի նայեք, որ վերելակի մեջ իրար հետ ինչ- որ բան պայմանավորվեցին»։

Անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելուն՝ Վանեցյանը ասաց. «Այդ գործը ի սկզբանե շինծուծ էր, այն հարուցվել և իրագործվել էր մի նպատակով` իշխանությունը պահելու։ Դա այն ժամանակ էր, երբ նրանց իշխանությունը մազից էր կախված, և այդ գործը հարուցեցին մարդկանց հանդարտեցնելու և ընդդիմությանը զսպելու համար։ Բազմիցս ասել եմ՝ եթե նման ծանր մեղադրանք կա, ինչո՞ւ ինձ չեն կալանավորում»։

Վանեցյանը նշեց, որ գոհ չէ ընդդիմության աշխատանքներից, և պետք է շարունակեն ամեն ինչ անել իշխանություններին հեռացնելու համար։

««Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավորները մշտապես գտնվում են թե՛ Սյունիքի, թե' Գեղարքունիքի մարզում, մշտապես կապի մեջ ենք քաղաքացիների հետ։ Իշխանությունն է պատասխանատու երկրի անվտանգային համակարգի համար։ Ընտրություններից առաջ, երբ ասում էինք, որ այս կապիտուլյանտներին պետք է հանել, դուրս շպրտել, որովհետև չեն կարողանում ապահովել մեր երկրի անվտանգությունը, մեզ մեղադրում էին, որ պատերազմի կողմնակից ենք։ Ընտրությունների ավարտից անմիջապես հետո ականատես եղանք, թե Ադրբեջանի իշխանությունները ինչ սպառնալիքներ են հնչեցնում մեր նկատմամբ և որևէ արձագանք չեն ստանում իշխանությունների կողմից։ Պետք է բոլորս միասին հասկանանք՝ ինչպես համախմբվենք և դուրս շպրտենք այս իշխանություններին, մեր օրակարգը մեկն է` Նիկոլ Փաշինյանին և իր իշխանությանը վռնդել և երկիրը բերել նորմալ վիճակի»,- ասաց Վանեցյանը։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica