close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երեք օրում բացահայտվել է 149 հանցագործություն. որից 13-ը՝ նախկինում կատարված

Հասարակություն

17 Հունվարի 2022, 14:05
 Երեք օրում բացահայտվել է 149 հանցագործություն. որից 13-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 14-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 149 դեպք, որից 13-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 38, մարմնական վնասվածք պատճառելու` 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, ընտանեկան բռնության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 6, խարդախության՝ 5, որսագողության՝ 4, պետական-հասարակական ունեցվածքի, բնակարանային գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծանր վիրավորանքի և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 3-ական, կողոպուտի, հարկերից խուսափելու, խուլիգանության, սուտ մատնության ու խոշտանգման՝ 2-ական, շորթման, յուրացնելու կամ վատնելու, դրամանենգության, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, համակարգչային հանցագործության, կաշառակերության, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, պայթուցիկ նյութերի, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգության, գույքի դիտավորյալ ոչնչացման սպառնալիքի, ինքնիրավչության և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու՝ 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 15 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 12, վրաերթի 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար. 2 մարդ զոհվել է, 63-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica