close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում ձնահյուսի հետևանքով մահացած՝ ՄԱԿ-ի համակարգող անդամի դի է հայտնաբերվել

Տարածաշրջան

17 Հունվարի 2022, 17:13
 Թուրքիայում ձնահյուսի հետևանքով մահացած՝ ՄԱԿ-ի համակարգող անդամի դի է հայտնաբերվել

Թուրքիայի Էրջիյես (Արգեոս) լեռնադահուկային հանգստավայրում փրկարարները հայտնաբերել են ՄԱԿ-ի համակարգող անդամ, Կանադայի քաղաքացի Մայքլ Քրիֆթի մարմինը. կիրակի հայտնել է Huriyyet թերթը։

Ըստ տեղեկությունների՝ Գազիանթեփից (Այնթափ) դահուկ քշելու նպատակով Կայսերի (Կեսարիա) եկած երեք հոգի Էրջիյես լեռնադահուկային հանգստավայրի Հիսարջըք Քափը հովտում ձնահյուսի տակ են հայտնվել։

«Որոնողափրկարարական ջոկատները երկու հոգու են փրկել, իսկ մեկ հոգու որոնողական աշխատանքները շարունակվել են: Ձնահյուսի մեջ ընկած անձի դին -25 աստիճանի տակ հայտնաբերվել է որոնողական աշխատանքներում։ Հայտնի է դարձել, որ մահացածը Մայքլ Քրիֆթն է, Կանադայի քաղաքացի, որն աշխատել է Գազիանթեփում՝ որպես ՄԱԿ-ի համակարգող անդամ», - գրում է պարբերականը:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica