close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսական ինքնաթիռները ռմբակոծել են Իդլիբից հարավ թուրքական բազաների մոտ գտնվող դիրքերը

Աշխարհ

17 Հունվարի 2022, 17:37
 Ռուսական ինքնաթիռները ռմբակոծել են Իդլիբից հարավ թուրքական բազաների մոտ գտնվող դիրքերը

Մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնը (SOHR) հայտնել է, որ ռուսական կործանիչները մոտավորապես չորս ավիահարված են հասցրել Իդլիբից հարավ գտնվող Ջաբալ ալ Զավիա քաղաքի Ալ Ֆուտիրա և Կանսաֆրա թաղամասերին, որտեղ տեղակայված են թուրքական բազաները: Այս հարվածներից տուժածների մասին տեղեկություններ չկան։

Ռուսական կործանիչները երկրորդ օրն անընդմեջ հարվածներ են հասցնում Իդլիբի հարավին։

SOHR-ը հայտնել է նաև, որ Սիրիայի բանակը հրթիռ է արձակել Իդլիբից հարավ գտնվող Ջաբալ ալ Զավիա քաղաքի Կանսաֆրա քաղաքի թուրքական բազայի ուղղությամբ: Հաղորդվում է, որ բազայում գտնվող թուրք զինվորները վիրավորվել են:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica