Ժիրինովսկին ասել է, որ Նազարբաևը վաղուց է մահացել
Աշխարհ

ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ասել է, թե Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վաղուց մահացել է։ Այս մասին քաղաքական գործիչը խոսել է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում։
«Կարծում եմ՝ նա վաղուց է մահացել։ Վաղուց մեռած է ու թաղված։ Այսպես հանգիստ թաքնվել, ոչինչ չասել և ողջ մնա՞լ: Սա բացառված է։ Առավել ևս, որ Պետանվտանգության կոմիտեի նախագահը անմիջապես ձերբակալվել է»,- ասել է Ժիրինովսկին։
ԼԴԿ-ի ղեկավարի խոսքով՝ ժողովուրդը զենք է վերցրել նախկին առաջնորդի դեմ, որպեսզի կարողանա ազատվել նրանից։